21:39 19.10.2018
Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաջորդը «չբացահայտված ունեցվածքի օրդեր» կիրառի Ադրբեջանի նախագահական ընտանիքի նկատմամբ, քանի որ Լոնդոնում թանկարժեք գույք ունեցող ադրբեջանցիների ցանկում է գտնվում նաև Ադրբեջանի առաջին ընտանիքը, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
Գործակալության հրապարակման համաձայն՝ Transparency International-ից հայտնել են, որ բրիտանական կողմին տվյալներ են տրամադրվել ադրբեջանցիների անօրինական ունեցվածքի մասին, և, մասնավորապես, ընդգծվում է Ալիևի ընտանիքի անօրինական ունեցվածքը:
Մեծ Բրիտանիան «չբացահայտված ունեցվածքի օրդերը» առաջին անգամ կիրառել էր Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կնոջ՝ Զամիրա Խադիջևայի ունեցվածքի նկատմամբ:
Դատարանից ստացված տեղեկության համաձայն՝ եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնանոց դրամական միջոցների և անշարժ գույք ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...