15:48 20.10.2018
«Ես հետևել եմ երեկվա բանավեճին՝ մի կողմից Հանրապետական կուսակցության և մյուս կողմից՝ կառավարության և ԸՕ-ի աշխատանքային խմբի հեղինակների տրամագծորեն տարբերվող տեսակետներին: Սա այն դեպքն է, որ ես պետք է ասեմ, որ երկուսն էլ ճիշտ են»,- ShantNews.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովը, անկախ բոլոր հանգամանքներից, հավատարիմ է մնում իր սկզբունքներին և նույնիսկ հաշվի չի առնում, թե ԵԽ անդամ որ երկրում ներքաղաքական ինչ փոփոխություններ են եղել:
«Իրենք իրենց հիմնարար սկզբունքից չեն հրաժարվել: Այդուհանդերձ, հասկանալով հայաստանյան ներքաղաքական աննախադեպ իրավիճակը և հասկանալով, որ ստեղծված իրավիճակում միակ գրագետ և ճիշտ հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ իրենք ասում են, որ աչք կփակեն ԸՕ-ի փոփոխություններից անմիջապես հետո խորհրդարանական ընտրության գնալու վրա, եթե քաղաքական բոլոր ուժերի միջև լինի կոնսենսուս»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը զուգահեռ նաև ասել է, որ Վենետիկի հանձանժողովի եզրակացությունները իմպերատիվ բնույթ չունի և իրենց հետևից քաղաքական ու իրավական սանկցիաներ չեն ենթադրում.
«Այստեղ երկրի և խորհրդարանական ուժերի վստահության հարցն է: Այդ կոնսենսուսը սուրբ կովը չէ, որի խախտումը բերի լուրջ բարոյական, իրավական հետևանքների: Վենետիկի հանձնաժողովը չի կախելու որևէ մեկին, ընդամենը կարձանագրվի, որ Հայաստանը, անդամակցելով ԵԽ-ին, ստորագրել է փաստաթուղթ, որը պարտավորվել են հարգել և հանձնառու են կատարել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձաժողովի հանձնարարականները»,- պարզաբանել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է, ԸՕ-ի իրենց ներկայացրած հիմնարար առաջարկները ընդունվել են:
«Մենք կոչ ենք անում մնացած քաղաքական ուժերին ևս չխոչընդոտել քաղաքական ուժերի միջև ձևավորվող կոնսենսուսին, որպեսզի մենք նոր ԸՕ-ով գնանք դեկտեմբերյան ընտրություններին: Եթե չլինի այդ կոնսենսուսը և փորձ արվի տապալել ԸՕ-ի ընդունումը ԱԺ-ում, ապա ստիպված ենք լինելու գնալ հին Ընտրական օրեսնգրքով, այսինքն՝ ռեյտինգային կարգը պահպանված, որը կարող է լուրջ ռիսկեր պարունակել»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...