09:12 22.10.2018
Բրիտանական թագավորական ընտանիքը դարավոր ավանդույթներ է ունեցել, որոնք չգրված օրենքների ուժով անշեղորեն պահպանվել են բոլորի կողմից: Մինդեռ այսօր Վինձորյան ընտանիքի որոշ ավանդույթներ խախտվել են: Ահա դրանցից 5-ը, որոնք այլևս չեն համարվում չգրված օրենք:
1. Ինքնագրերը
Արքայական ընտանիքի անդամներին արգելվում էր ինքնագիր բաժանել: Ընդունված էր կարծել, որ այդ ստորագրությունները կարող էին պատճենվել ևկեղծվել: Արգելվում էր նաև հասարակ մարդկանց հետ սելֆիներ անելը կամ լուսանկարվելը: Նախ՝ սելֆիի ժամանակ թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ ուզեն-չուզեն մի պահ շրջվում են թիկունքով, ինչն արգելված է:
Բացի այդ, մոտենում են նրան անթույլատրելի մոտ, ինչը ևս արգելվում է անվտանգության նկատառումներով:
2. Գրկել, համբուրվել ու ձեռք բռնել
Հասարակ մահկանացուներին արգելվում է բռնել թագավորական ընտանիքի անդամների ձեռքերը։ Վինձորի երիտասարդ սերունդն անտեսում է այդ օրենքը: Արքայազն Հարրին ու Ուիլյամը, ըստ երևույթին, դա ընդօրինակել են իրենց մորից՝ արքայադուստր Դիանայից, որը հաճախ էր գրկում մարդկանց հասարակության մեջ: Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը փորձում են պահպանել այդ կանոնը, սակայն Հարրին ու Մեգանը հաճախ են խախտում ու իրար ձեռք բռնում:
3.Միասին ճամփորդելը
Նախկինում, հատկապես հեռավոր ճամփորդությունների միասին գնալն արգելվում էր, քանի որ կարող էր ողբերգություն տեղի ունենալ։ Ընտանիքի գոնե մեկ անդամը պետք է ողջ ու անվնաս մնար: Այդ կանոնը շատ խիստ էր պահպանվում: Մինդեռ Ուիլյամն ու Քեյթն այժմ հաճախ են միասին կամ երեխաների հետ ճամփորդում:
4. Տղամարդիկ չէին կրում ամուսնական մատանի
Թագավորական ընտանիքի տղամարդիկ, որպես կանոն, չեն կրում ամուսնական մատանի: Սակայն Հարրին ու Մեգանը՝ միապետական դինաստիայի երիտասարդ սերունդը, խախտել է այդ ավանդույթը: Հարրին կրում է ամուսնական մատանի:
5. Չամուսնանալ ամուսնալուծվածների հետ
Ավանդույթի համաձայն՝ արքայական ընտանիքի անդամներն իրավունք չունեն ամուսնանալ մեկ անգամ արդեն ամուսնացած ու բաժանվածների հետ, սակայն երիտասարդ սերունդը կրկին խախտում է այդ ավանդույթը: Արքայադուստր Դիանայի ամուսինը կնոջ մահից հետո ամուսնացավ իր վաղեմի սիրո՝ Կամիլա Ոոուզ Փարքերի հետ, որն իր հերթին մեկ անգամ ամուսնացել ու բաժանվել էր: Արքայական ընտանիքը դժվարությամբ, բայց համակերպվեց այդ իրողության հետ: Արքայազն Հարրին ամուսնացավ Մեգանի հետ, որի ամուսնական միությունը նախկինում մեկ անգամ ձախողվել էր:
.
.
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...