Երկկողմ տնտեսական կապերը պետք է համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Երկկողմ տնտեսական կապերը պետք է համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին. վարչապետ

15:47 20.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի տեղեկատվական ծառայությունից:

Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր` Լիբանան:

«Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ձեր մասնակցության և շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար: Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Այժմ ևս երկխոսության նոր հնարավորություն ունենք: 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին և եղբայր ժողովուրդներին: Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Միշել Աունը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցը Լիբանան` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Լիբանանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով և լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ.

«Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա կարևոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև նոր ցեղասպանությունների կանխարգելման համար»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է տածում բարեկամ Լիբանանի և նրա ժողովրդի նկատմամբ, ինչի խոսուն վկայությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից հենց Լիբանանում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը:

Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և մարզական կյանքում, ինչպես նաև երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացման և համագործակցության զարգացման գործում:

«Պետք է այնպես անենք, որպեսզի երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի` «Մարդկային ակադեմիայի» հիմնելու նախաձեռնությունը, որի մասին նախագահ Աունը հայտարարել է 2017 թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ:

«Հայաստանը ողջունում է Լիբանանի` տարբեր քաղաքակրթությունների, կրոնների և ռասաների միջև երկխոսության կենտրոն դառնալու նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան: Մենք վստահ ենք, որ տարբեր կրոնների և ազգությունների խաղաղ գոյակցությանը միտված Լիբանանի ջանքերն ու կուտակած փորձը կարող են ուսանելի լինել ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ տարածաշրջանների համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը և համոզմունք հայտնել, որ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կունենա նաև Հայաստանի ուսանողների շրջանում:

Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար:

Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին և կարևորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացմանը` Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ կողմից ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ:

Հանդիպման ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:33 25.06.2025

Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։  ...

ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

14:23 25.06.2025

ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

Հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...

«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱ

14:15 25.06.2025

«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

14:03 25.06.2025

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

Կանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

13:56 25.06.2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

13:55 25.06.2025

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

Ֆորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...

BACK_TO_TOP