Կարծում եմ՝ ՀՀԿ-ն գոնե այս անգամ կդրսևորի ողջախոհություն. Թեհմինա Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Կարծում եմ՝ ՀՀԿ-ն գոնե այս անգամ կդրսևորի ողջախոհություն. Թեհմինա Վարդանյան

16:41 20.10.2018

«Այո՛, երեկ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ և հանդիպում ունեցել հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։ Էստ էության, հանդիպումն ու քննարկումները եղել են արդյունավետ։ Դա փաստում է պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, որ չնայած իրենց ուղեցույցի այն կետին, որ ընտրությունների անցկացումից առնվազն մեկ տարի առաջ է պետք ԸՕ-ի փոփոխությունները ներկայացնել հանձնաժողովին, Եթե երկրում կա քաղաքական ուժերի կոնսենսուս, իրենք չեն խոչընդոտի երկրի կայուն զարգացման գործընթացին։ Կարծում եմ՝ հայտարարությունն ավելի քան խոսուն է, և ԱԺ արտահերթ ընտրություններին մենք կգնանք նոր Ընտրական օրենսգրքով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ներկայացրել է իրենց կուսակցության դիրքորոշումը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացության վերաբերյալ:

Հանձնաժողովի հայտարարության մեջ նաև խոսք կա որոշակի վերապահումների մասին, այն է՝ ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի էական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը:

Նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարևոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս:

SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն կլինի «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումն այն ժամանակ, եթե քաղաքական ուժերի միջև կոնսենսուս չլինի, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ դեռևս խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը գոնե այս անգամ կդրսևորի ողջախոհություն և էժանագին քայլերի չի գնա։ Ժողովուրդը հոկտեմբերի 2-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնական է և կանգուն։ Հուսով եմ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ամեն դեպքում գիտակցում է՝ ինչի առաջ է կանգնած»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

12:27 25.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

12:13 25.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […] ...

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

12:01 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP