18:23 20.10.2018
Այսօր Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Դեդա էնա» («Մայրենի լեզու») կոչվող այգում ձերբակալվել է «Գիրչի» կուսակցությունից նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեին: Նրա հետ միասին ձերբակալվել են կուսակցության մյուս երկու ղեկավարներն ու մի քանի այլ անդամներ:
«Գիրչի»-ն այսօր անցկացնելու էր Մարիխուանայի օրինականացման փառատոն: Վրաստանի նախագահի թեկնածուն փառատոնի էր ժամանել իրացման համար նախատեսված կանեփի փաթեթներով՝ պնդելով, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանայի օգտագործումը համարել է ազատ կամքի դրսևորում և օրինականացրել այն:
Կուսակցությունը դեռևս մեկ շաբաթ առաջ էր հայտարարել Մարիխուանայի օրինականացման փառատոնի անցկացման մասին, նշվել էր, որ փառատոնի հյուրերը «կարող են գնել կամ վաճառել մարիխուանայի հետ կապված ամեն ինչ»:
Մարիխուանայի փառատոնի անցկացման հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 273 հոդվածի 2-3-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է պատիժ մարիխուանա ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար:
Գերատեսչությունը նախապես զգուշացրել էր, որ եթե փառատոնի ժամանակ տեղի ունենա օրենքի որևէ խախտում, ոստիկանությունը կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցներ:
19:54 17.06.2025
Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...
19:43 17.06.2025
Իլհամ Ալիևը կմեկնի ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բնակելի համալիրը կառուցվել է Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևան քաղաքում ստորագրվել էր միջկառավարական համագործակցության […] ...
19:33 17.06.2025
Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների գնահատման զեկույցի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ՊԿՏՀ) ներկայիս վիճակին, թվային գործիքների ներդրման արդյունքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։ Օկսաննա Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է Պրոբացիայի ծառայության կայուն և ինքնաբավ թվային զարգացման […] ...
19:21 17.06.2025
Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ ԲերեզովսկիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...
19:12 17.06.2025
Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […] ...