Շատերը կնախանձեն. Երևանի նախկին քաղաքապետները Հայկ Մարությանից նվերներ են ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Շատերը կնախանձեն. Երևանի նախկին քաղաքապետները Հայկ Մարությանից նվերներ են ստացել

19:53 20.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը:

Սուրեն Աբրահամյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ արդեն «նեղացած չէ» նորընտիր քաղաքապետից, որ հրավիրված չէր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:

Թե ինչ տրամադրվածություն ունի Վահագն խաչատրյանը, փորձել ենք պարզել հենց նրանից:

«Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, որովհետև ինքը, երբ զանգեց ու մեզ հրավիրեց, դրանից սկսեց, խնդիրը ներկայացրեց, ասաց, որ դա եղել է բացթողում, նաև զարմացել էր, որ մենք ներկա չենք եղել: Ոչ մի խնդիր չկար էլ, այդպիսի բան չէր կարող լինել, որ ես կամ պարոն Աբրահամյանը դրանից ելնելով, պետք է Հայկ Մարությանի նկատմամբ վերաբերմունք փոխենք, չկար նման խնդիր մեզ համար, բայց ես, համենայնդեպս, շատ շնորհակալ եմ, որ Հայկ Մարությանն էդ հարցը իր համար կարևորել է ու արագ լուծել: Դա ընդամենը եղել է իր աշխատակազմի ներքին պրոբլեմը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ զգացված է, որ Մարությանը հենց տոնական օրն է իրենց հրավիրել քաղաքապետարան, ընդունելությունը եղել է ջերմ, շփվել են որպես երևանցիներ, ովքեր շահագրգռված են խնդիրները լուծելու հարցում:

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ իրենք զգացված են նաև այն բանի համար, որ հիշվել են՝ սա էլ պետք է մարդկայնորեն ասել:

«Որ, ի վերջո, մենք կանք ու Երևանի համար ինչ-որ բան արել ենք ու նվերների համար, որ ստացանք: 2 կամ 3 գիրք է, որոնցից մեկը մեծ է՝ ճոխ, իսկապես Երևանին արժանի: Կարծում եմ՝շատերը կնախանձեն, կուզենան այդպիսի գիրք ունենալ, համենայն դեպս, ես էն մարդկանցից եմ, որ էդ բախտին արժանացա և դրա համար շնորհակալ եմ»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել, նա պատասխանեց, որ առաջին մտահոգիչ խնդիրն աղբահանությունն է:

«Ես հիշեցրեցի, որ 1992 թվականի դեկտեմբերին էլ էր էդպես, երբ ես ընտվեցի, էլի առաջնային հարցը աղբահանության հարցն էր: Ես էլ, պարոն Աբրահամյանն էլ ասացինք, որ կարծես մի խնդիր կա՝ կազմակերպությունը, որը կատարում է աշխատանքը, պրոֆեսիոնալիզմի պակաս ունի, ամբողջական պատկերացում չունի»,- հայտնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ խոսակցությունը բաց է եղել, բոլորն իրենց տեսակետներն են ներկայացրել:

Ըստ նրա՝ որևէ հարց չի եղել, որը տարակարծության առիթ կտար.

«Իրականում շատ ծանր ժառանգություն է ստացել: Մենք դրա մասին խոսեցինք, ինքը՝ չէ: Անրաժեշտ է միանգամից էդ աշխատանքները կազմակերպել, որովհետև մենք՝ որպես քաղաքացիներ, սպասում ենք մեր ցանկությունների կատարմանը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP