Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար

13:50 22.10.2018

Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ: Դրա շրջանակում մշակվել է 12 ճանապարհային քարտեզ, որպեսզի հնարավոր լինի լուծել այն ստանդարտների խնդիրները, որոնցում մենք հետ էինք  համաշխարհային լավագույն պրակտիկայից: Մենք այս աշխատանքն արել ենք այն բանից հետո, երբ «Ռազմավարական նախաձեռնությունների» կենտրոնը գործարար միջավայրում հարցումներ իրականացրեց: Այսօր մենք ունենք որոշակի ուղղություններ, օրինակ՝ գրանցումը, միացումը հաղորդակցության կամ ենթակառուցվածքների ուղիներին, շինթույլտվության ստացումն ու մի շարք այլ ոլորտներ: Մենք արդեն մտել ենք աշխարհի լավագույն քսանյակ, բացի դրանից մենք այս փորձը տարածում ենք շրջանների վրա, որովհետև բիզնեսն աշխատում է նաև մարզերում: Այդ ընդհանուր աշխատանքից է ձևավորվում ընդհանուր պատկերը գործարարության մասին կոնկրետ երկրներում: Վերջին տարիներին մենք մեր տարածաշրջանների հետ մշակել ենք համանման նախաձեռնություններ և մշտադիտարկում ենք Ռուսաստանում և տարբեր սուբյեկտներում ձևավորվող վիճակը»,- ասաց Սիլուանովը:

Նրա խոսքերով՝ ցանկացած պետություն ձգտում է բիզնեսի համար ձևավորել հարմարավետ աշխատանքային պայմաններ: Ռուսաստանը մոտ 6 տարի առաջ դիմել է Համաշխարհային բանկին՝ ներառվելու Doing business վարկանիշին:

«2012 թվականին Համաշխարհային բանկի այդ վարկանիշում ՌԴ-ն 120-րդ տեղում էր: Դրանից հետո խնդիր դրվեց ավելի բարելավել գործարար միջավայրը և ձեռնարկատիրական գործունեության պայմանները: Արդյունքում ձեռնարկատիրական միջավայրը Ռուսաստանում բարելավվեց, ինչն ընդունում են բոլոր գործարարները: Կարծում եմ՝ ցանկացած խնդիր լուծվում է տեխնոլոգիապես: Մենք վերլուծել ենք բոլոր այն դիրքերը, որոնցում մենք հետ էինք մնում միջազգային լավագույն ստանդարտներից և այն հանձնարարականներից ու առաջարկություններից, որոնք ներկայացնում է Համաշխարհային բանկը կազմակերպության անդամ պետություններին»,- ասաց ՌԴ ֆինանսների նախարարը:

Սիլուանովը վստահություն հայտնեց, որ այս փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար:

«Մենք հիմա ընդունել ենք ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը: Որքան շատ իրավական փաստաթղթեր ունենանք՝ նորմատիվ իրավական ակտերի տեսքով, որոնք նաև արտացոլում են լավագույն պրակտիկան, որը ձևավորվել է ամբողջ աշխարհում, այնքան ավելի լավ պայմաններ կստեղծվեն և մեր բնակիչներն ավելի լավ կապրեն»,- եզրափակեց Անտոն Սիլուանովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

19:30 24.06.2025

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

19:22 24.06.2025

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP