15:07 22.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Փաշինյանը նախ հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է վարչապետի թեկնածություն առաջադրելու առաջին ժամկետը:
Նա շեշտել է, որ տեսականորեն հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու դավադրություններ:
«Եթե հանկարծ որևէ մեկը փորձի այս ճանապարհով գնալ ու դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու դա, խոսքն էլի պիտի ասի ժողովուրդը: Կրկին այս ճանապարհով պիտի դիմեմ ձեզ, որ մենք հավաքվենք ու մեր խոսքն ասենք:
Ես կշարունակեմ ինձ համարել ժողովրդի կամքի և դրա ի կատար ածման երաշխավորը: Լինենք մշտական կապի մեջ, որ բոլոր հարցերին արագ արձագանքենք ու միասին կայացնենք որոշումներ: Հույս ունեմ՝ քաղաքական ուժերն այս ըմբռնմանը հակասող գործողություններ չեն անի, դա կլինի Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու և սրանից բխող սպառնալիքներ ստեղծելու գործառույթ»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու այլ տարբերակ չկար, քան վարչապետի պաշտոնից հրաժարական տալը: Միայն կարելի էր սահմանադրական փոփոխություններով ներկայանալ, բայց դա, ըստ վարչապետի պաշտոնակատարի, նախընտրելի տարբերակ չէր:
«Մենք որոշեցինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով չգնալ, որովհետև զգացի, որ կարող են լինել մեկնաբանություններ, որ ես կառչել եմ վարչապետի աթոռից և չեմ ուզում նրանից բաժանվել: Այս նրբություններն ինձ համար կարևոր են»,- հավելեց նա:
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...
19:50 10.05.2025
Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Պաղեստինին աջակցելու համարՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության և «պաղեստինցի ժողովրդի՝ իր պատմական հողերի իրավունքի ճանաչման համար», հաղորդում է Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինությունը (ՍԴՄ ՌԴ): Կազմակերպությունը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր տնօրինության ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայնուտդինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ։ «Մենք խորապես երախտապարտ ենք […] ...