15:18 22.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում կոչ արեց կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին:
«Արտակ Զեյնալյանը կփաստի, որ իր ներկայացումներից հետո ես երբեք մեկնաբանություններ չեմ արել, որովհետև համարել եմ, որ նա միշտ կոնկրետ է և սպառիչ: Ներկայացված օրենքին միանշանակ ասում եմ «այո՛», կուզեի, որ որոշակի ամփոփում անեինք վերջին շրջանի մեր գործունեության:
Իրականության մեջ խնդիրը հետևյալն է` թե՛ ՀՀԿ խմբակցությունը, թե՛ «Ծառուկյան» դաշինքը, թե՛ Դաշնակցությունը, թե՛ «Ելք» խմբակցությունը կողմ են արտահայտվել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կատարելուն, այս հարցը քննարկումից դուրս է, չարժե այս թեմայի վրա նորից ժամանակ ծախսել: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ընտրություն պետք է կատարենք, ինչ Ընտրական օրենսգրքով, այստեղ է խնդիրը:
Եթե կան ուժեր, որ ուզում են` ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հարց է առաջանում` ինչ են շահելու, որովհետև հանրային ընկալման մեջ նույն այդ համամասնականը համարվում է հինը, վատը, իմ գործընկեր Էդմոն Մարուքյանի ասած «Գագասիկի» ընտրություն, ժողովուրդն այդպես է ընկալել, որ դա թաղային հեղինակության ընտրություն է»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր տեղերում նաև անձնական լուրջ հեղինակություն ունեն, և վարկանշային ընտրությունների ժամանակ իրենց հեղինակությամբ են քվե վերցրել: Իբրև օրինակ՝ նա մատնանշեց ՀՀԿ խմբակցության` վերին շարքում նստող պատգամավորներից երեքին, որոնք միասին վերցրած շատ ավելի քվե էին վերցրել տեղերում, քան «Ելք» դաշինքն ամբողջությամբ վերցրած:
Պատգամավորը հարց ուղղեց` նման վարկանշային ընտրությունը բնակա՞ն են համարում:
«Ես հասկանում եմ, որ աշխատատեղեր ստեղծելը նույնպես քաղաքականություն է, բայց այդ մարդիկ աշխատատեղեր կարող են ստեղծել առանց պատգամավոր դառնալու: Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ պատգամավոր դառնալուց հետո այս ամբիոնից չեն օգտվել ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել, իսկ որ նոր խորհրդարանում կլինեն պատգամավորներ, ովքեր այդ արտադրող ու աշխատատեղեր ստեղծող մարդկանց շահերը կպաշտպանեն, այստեղ կասկած չի կարող լինել, դա միանշանակ է, հետևաբար այդ հիմնական խնդիրը որ կա, որ վերաբերում է ընդհանուր համամասնական ընտրակարգին, պիտի ընդունելի լինի բոլորիս համար միանշանակ, որովհետև համոզված եմ նաև, որ այդ վերևի շարքում նստած մեր գործարար գործընկերները իրենց ժամանակը աշխատատեղեր ստեղծելու, իրենց գործի հետևից գնալու առումով ժամանակն ավելի ճիշտ ու լավ կօգտագործեն, քան այստեղ նստելով ու ժամանակ վատնելով, որովհետև իրենց ժամանակն իսկապես փող է»,- նշեց Սարգսյանը:
Նա անդրադարձավ հարցին` ի՞նչ են շահում նոր օրենսգրքով ընտրություններ անցկացնելով, ապա շեշտեց` այն, որ խորհրդարանում կարող է ներկայացված լինել չորս քաղաքական ուժ, ինչը, պատգամավորի գնահատմամբ, կարևոր հանգամանք է: Սարգսյանի խոսքերով` քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ հետհեղափոխական ընտրություններում քաղաքական ուժերի հնարավորությունները այնքան էլ մեծ չեն, և դա շատ լուրջ խնդիր է խորհրդարանում ներկա գրեթե բոլոր ուժերի համար, և կարևոր է, որ ԱԺ-ն չլինի միատարր, քաղաքական ուժերը ԱԺ-ում ներկայացված լինեն:
Իբրև ևս մեկ գրավիչ հանգամանք նա առանձնացրեց ընտրագրավի պակասը:
«Ի՞նչ է, այդքան հարո՞ւստ են բոլոր կուսակցությունները, որ ուզում են 10 մլն գրավ մուծեն, ինչո՞ւ սրան դեմ գնալ, և, ի վերջո, հարգելի խորհրդարանական ընկերներ, վստահաբար եմ ասում, այս փոփոխությունները, որ կան, այնպես չէ, որ մի օրվա, 24 ժամվա մեջ են ներկայացվում, ու քննարկման չգիտեմ ինչ խնդիրներ կան: Այդ խնդիրները դեռ 99 թվականից, որ ես վարչապետ էի, քննարկվում էին, ու 10 օր էլ քննարկենք, մի ամիս էլ, էլի էս թեմայով լինելու են վիճողներ, հակադարձողներ ու հիմնավորողներ, դրա համար ես, իհարկե, ավելորդ արագությանը դեմ եմ, կողմ եմ, որ 24 ժամվա փոխարեն 72 ժամում քվեարկենք, բայց գտնում եմ, որ հասունացել է պահը, որ դեկտեմբերին պիտի գնանք ընտրության, եկեք գնանք նոր օրենսգրքով»,- ասաց նա:
Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի մասին՝ պատգամավորը նշեց.
«Այո՛, հանձնաժողովը տեսակետ ասել է, բայց վստահեցնում եմ, որ նրանք լեգիտիմ են համարելու ժողովրդի կողմից արված, ընդհանուր կոնսենսուսի եկած ցանկացած ընտրության արդյունք, եկեք այս օրենսգրքին կողմ քվեարկենք ու գնանք առաջ»:
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...
23:09 10.05.2025
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայիԱմբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...