Արթիկի բժշկական կենտրոնի ծորակների ջուրը տարօրինակ գույնի ու բաղադրության է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Արթիկի բժշկական կենտրոնի ծորակների ջուրը տարօրինակ գույնի ու բաղադրության է

23:55 22.10.2018

Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնը 15 օր է՝ մաքուր ջուր չի ստանում: Հիվանդանոցում ջրամատակարարումը  շուրջօրյա չէ, եղած ժամանակ էլ ծորակներից տարօրինակ բաղադրության ջուր է հոսում: Թեև հիվանդանոցի ջուրը Մանթաշի ջրամբարից չէ, բայց նույնքան կեղտոտ է ու կասկածելի բաղադրության, որքան ջրամբարինը, որից սնվում են Արթիկի տարածաշրջանի գյուղերը: Բժիշկները հիվանդանոցի ջրի աղտոտվածության պատճառ են համարում հաճախակի  ջրանջատումները:

Օրվա երկրորդ կեսին անգամ հիվանդանոցի ծորակներից վտանգավոր բաղադրության ջուր է հոսում, որը օգտագործում են հենց վիրահատարանում: Այս ջրով բժշկական գործիքներն են լվանում։ Չնայած՝ զտված ու քլորացված է, բայց  ջուրը մի կերպ օգտագործելի է դառնում եռացնելուց հետո և որպեսզի մամուռ ու միջատներ չլցվեն տարաների մեջ, հայտնի եղանակն են կիրառում՝ ծորակներին բամբակով թանզիֆ են փաթաթում ու այդպես է տարին 12 ամիս: Գանգատներով Արթիկի հիվանդանոց են դիմում տարածաշրջանի գյուղերից։ Տասնյակ գյուղեր օգտագործում են Մանթաշի ջրամբարի ջուրը: Գալիս են հիվանդանոց, որի ջուրը ևս մաքուր չէ։ Հիվանդանոցի ջուրն էլ հիվանդները չեն խմում:

 

Բժիշկների սենյակում հաճախ օրն անցնում է, ոչ թե մասնագիտական, այլ ջրի խնդիրը քննարկելով:  Ջրի աղտոտման պատճառն, ըստ բժիշկների, անկանոն գրաֆիկն է, հիվանդանոցում հաճախակի են ջրանջատումները, այն էլ՝ առանց զգուշացման: Բնական աղբյուրների ջուրը ամբարվում է Արթիկի կուտակիչ ջրամբարում, հետո՝ հասնում քաղաքին: Տարաներում հավաքած ջուրը, բնակիչն է ցույց տալիս, թե ինչ գույնի է, ինչ նստվածք կարելի է տեսնել ամանների տակ:

Ջրից բողոքում են բնակիչները, բողոքում են բժիշկները, որոնք հասել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղ: Իսկ կենտրոնի մասնագետները քաղաքից ու հիվանդանոցից ջրի 8 տեսակի նմուշառում կատարել են դեռ հոկտեմբերի սկզբին ու պատասխանել են, թե լաբորատոր ստուգումները ջրում շեղումներ չեն հայտնաբերել: Իսկ հերթական կամ հաջորդ ստուգումը պետք է լինի 3 ամիս հետո՝ անկախ ստացած բողոքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

BACK_TO_TOP