19:16 22.10.2018
ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները:
Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ 41 նմանատիպ դեպք: Դրանցից 8-ը ստացվել է ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, 19-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի, 14-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերի արդյունքում:
Նշված 41 դեպքից 11-ը վերաբերում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը մեկից ավելի անգամ քվեարկելուն, 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 1-ական՝ ընտրակաշառք տալուն, կեղծ քվեաթերթ հանձնելուն, ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը, իսկ 16-ը՝ այլ դեպքերի:
24 հաղորդում կամ ահազանգ պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ստուգվել կամ ստուգվում են ՀՀ ոստիկանության կողմից:
17 դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանության և քննչական մարմիններում նախապատրաստվում են նյութեր:
Կոտայքի մարզում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 17 դեպք, որոնցից 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 1-ը կրկնակի քվեարկության փորձ կատարելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 10՝ այլնի վերաբերյալ: Նշվածներից 9 դեպքով նախապատրաստվում են նյութեր:
Մյուս մարզերի տվյալներում, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված տվյալների համեմատությամբ, որևէ տարբերություն չկա:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...