Արսեն Թորոսյանը քննարկել է հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ապահովման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Արսեն Թորոսյանը քննարկել է հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ապահովման հարցերը

19:59 22.10.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության և բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին և Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող՝ հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն ու հնարավորությունները:

Նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը՝ ունենալ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի համապարփակ ծրագիր՝ հնարավորության դեպքում եկող տարվա բյուջետային միջոցներից հատկացումներ անելով:

Ներկայումս Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ ամբողջացնում է հեպատիտ Ց-ով հիվանդացության պատկերը, հստակեցնում հիվանդների թիվը՝ ճշգրտելու նրանց բուժման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսը, անհրաժեշտ դեղաքանակն ու համընդհանուր բուժման ապահովման մեխանիզմները: Մոտավոր տվյալներով՝ Հայաստանում հիվանդների թիվը շուրջ 2 հազար է, սակայն այդ ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել չհետազոտված և չհայտնաբերված դեպքերի հաշվին:

Կողմերը քննարկել են փոխշահավետ պայմաններով հեպատիտ Ց-ի բուժման դեղամիջոցների ձեռքբերման, նաև երկկողմ գործակցությամբ ընդհանուր հետազոտություն անցկացնելու հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

BACK_TO_TOP