Ազնիվ եղավ միայն մեկ խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ․ դա հենց ՀՀԿ-ն է․ Բաբլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.62 oC

Ազնիվ եղավ միայն մեկ խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ․ դա հենց ՀՀԿ-ն է․ Բաբլոյան

10:57 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում թեև երեկ տեղի ունեցածի վերաբերյալ օրակարգային հարց չկար, սակայն ի սկզբանե քննարկումը գնաց հենց այդ ուղղությամբ։ Օրակարգի ներկայացման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք այսօր պետք է բոլորով մեղա գային հանրության առաջ ու փորձեին նորից անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։

«Ես բացահայտ հայտարարում եմ՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա հնարավորություն է Հանրապետականի համար փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ ընտրություններին հին ընտրակարգով, բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին, տեղերում ռեյտինգային ընտրակարգով ապահովել ձայներ, սահմանափակել 4 տոկոսային անցողիկ շեմով 4 խմբակցությունների անցնելու հնարավորություն ու նորից խորհրդարանում ապահովել Հանրապետական լուրջ, զգալի թվով ներկայություն»,- հայտարարեց Ուրիխանյանը։

Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արա Բաբլոյանին վրդովեցրին Ուրիխանյանի այս խոսքերը, և նա, մի կողմ թողնելով օրակարգի քննարկումը, պատասխանեց նրան նույն տոնով։ Բաբլոյանն ասաց, որ որպես Ազգային ժողովի նախագահ, թույլ է տվել, որ բոլորն ունենան օրենքի քննարկմանն ու քվեարկությանը մասնակցելու հնարավորություն։

«Ունենալով 69 մարդ՝ պատգամավոր, ովքեր հայտարարել էին իրենց համաձայնությունն աջակցելու, այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը, այն էլ՝ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի հաշվին։ Մենք ընդամենը 50 մարդ ունեինք, չէինք կարողանում նույնիսկ նիստը սկսեինք։ Եվ այդ առումով, նորից ուզում եմ շեշտել, երևի թե ազնիվ եղավ միայն մի խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ, և մինչև վերջ մնաց ոչ համաձայն։ Դա Հանրապետականն էր»,- ասաց Բաբլոյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP