Հնարավոր են դարձնում նորից ռեյտինգայինով, նորից նախկին ընտրակարգով, նորից հիմար ձևով խորհրդարան ճողոպրելը․ Ուրիխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Հնարավոր են դարձնում նորից ռեյտինգայինով, նորից նախկին ընտրակարգով, նորից հիմար ձևով խորհրդարան ճողոպրելը․ Ուրիխանյան

11:22 23.10.2018

«Ինձ համար զարմանալի է, որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները, վարչապետի գլխավորությամբ, երեկ հայտարարում են, թե Ազգային ժողովը պիտի որոշի՝ որ Ընտրական օրենսգրքով գնա, իրենց համար միևնույն է, իրենք մեկ է՝ անցողիկ են։ Եկեք, խնդրում եմ, բևեռեք ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար»,- Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։

Նա հայտարարեց, թե այս պայմաննեով Ազգային ժողով անցնելու հնարավորություն ստանալու է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը, այլև Հանրապետական կուսակցությունը։

«Հանրապետականի պատգամավորներն էին, որոնք հանկարծակի դարձել են հրեշտակի պետ հայ հեղափոխական, գնում են, իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում իրենց համար այլևս հեղափոխության նվիրյալների կերպարներով ու հնարավորություն են ստեղծում միևնույն ժամանակ և՛ ձեր, գործընկերնե՛ր (ցույց է տալիս «Ելք» խմբակցության կողմը), և՛ մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով, նորից նախկին ընտրակարգով, նորից հիմար ձևով ճողոպրելու խորհրդարան»,- ասաց Ուրիխանյանը։

Ազգային ժողովի նախագահին պատասխանելիս էլ Ուրիխանյանը հայտարարեց, որ ինքը՝ Արա Բաբլոյանը, շատ լավ տեղյակ է, թե պատգամավորներից ով որտեղ է եղել երեկվա քվեարկության ժամանակ, և ինչու չի մասնակցել։

Սրանով Ուրիխանյանը պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արա Բաբլոյանի այն պնդմանը, որ ինքը հնարավորություն տվել է քվեարկելու բոլոր նրանց՝ 69 պատգամավորներին, որոնք նախապես իրենց համաձայնությունն էին հայտնել նոր Ընտրական օրենսգրքին։ Սակայն այդ 69 պատգամավորները ներկա չեն եղել, չեն քվեարկել, ինչի հետևանքով էլ նոր օրենսգրքի անցկացումը տապալվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP