Այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 տարվա զարգացման համար․ Մելքումյանը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 տարվա զարգացման համար․ Մելքումյանը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին

11:32 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստի ժամանակ օրակարգային հարցերի քննարկումը վերածվեց երեկվա Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման ու քվեարկության վերլուծությանը։ «Ծառուկյան» խմբակցության անդամները Հանրապետականի կողմն ուղղեցին սլաքները, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրանց հիշեցրեց, որ օրենսգրքի համար համաձայնություն տված պատգամավորներն են, որ բացակայել են ու չեն քվեարկել դրա օգտին։

Արտահերթ խոսքի իրավունքով ելույթ ունեցան նաև ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ-ական) և Միքայել Մելքումյանը («Ծառուկյան» դաշինք)։

«Ցանկանում էի մի քանի հստակեցում կատարել Հանրապետականի երեկվա դիրքորոշման և առհասարակ Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված քաղաքական ուժերի դիրքորոշման կայունության անհրաժեշտության հետ։ Կայունությունը քաղաքականության մեջ առհասարակ չափազանց կարևոր հատկանիշ է, հատկապես քաղաքական գործիչների բանավոր խոսքում և դիրքորոշումների մեջ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա անդրադարձավ նաև Ուրիխանյանի խոսքին, որը ՔՊ գործընկերներին կոչ էր արել ավելի լայն մտածել ու թույլ չտալ, որ միայն իրենք ու Հանրապետականները անցնեն։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ուրիխանյանն «այնքան սպառիչ էր» իր խոսքում, որ ՔՊ անդամները պետք է իրենց դիրքորոշումները արտահայտեն։ Ապա խոսեց նաև Միքայել Մելքումյանը։

«Իհարկե, քաղաքական ցանկացած ուժ ի զորու է և իրավասու է իր քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում՝ բոյկոտ իրականացնել, բայց երկրում մի այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 տարվա զարգացման համար։ Կստացվի՞ դնել ճիշտ հիմքեր, կունենանք ապագա։ Չի՞ ստացվի։ Ներկուսակցական հարցերը անպայման պետք է ստորադասել պետական շահերին»,– ասաց Մելքումյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP