17:24 23.10.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանի նախին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին՝ Արամ Աբրահամյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում էին հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետներ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է նախկին քաղաքապետից, թե որդու նշանակումը որևէ առնչություն ունի՞ այդ հանդիպման հետ:
«Էսքան ժամանակ իմացե՞լ եք, որ ես տղա ունեմ, ո՞վ է իմ տղան, չեք իմացել, չէ՞: Իր կյանքով ապրած անձնավորություն է: Ցավ եմ ապրում, որ իմ երեսից 10 տարի է՝ տառապել է ու չի աշխատել: Իսկ ի՞նչ եք կարծում՝ իմ կարգավիճակով՝ ընդամենը Սուրեն Աբրահամյան… Կարո՞ղ էի որդուս թաղապետի պաշտոնում նշանակել տալ»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը որևէ առնչություն չունի նշանակման հետ:
Նրա խոսքով՝ իր որդին բավական լավ կրթություն ունի, բայց իր հոր քաղաքական հայացքների համար քաղաքական ճանապարհ չի ունեցել:
«Ամենասոսկալի բանն է, որ հոր քաղաքական հայացքների համար որդիներն են տառապում»,- ասաց նա:
Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ ավելին, ինքը չի էլ ցանկացել որդուն այդ պաշտոնում տեսնել:
«Իրեն ես այլ ամպլուայի մեջ եմ տեսնում, բայց ընտրությունն իրենն է»,- հավելեց Աբրահամյանը:
Հեռախոսազանգն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...