Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

21:25 23.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորվել է երկկողմանի համապարփակ համագործակցություն: Այնուհետև նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսլականն ու նոր մոտեցումները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղությունները:

Գեղամ Գևորգյանը, մասնավորապես, կարևորել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային նորագույն համակարգերի ներդրումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, տեղական գինեգործական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը:

Կարևորելով հայ-ֆրանսիական փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ Գյուղատնտեսության զարգացման  հիմնադրամի կողմից առաջիկայում մեկնարկելիք «Ոռոգելի գյուղատնտեսությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին:

Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսություն, ներդնել արդի ոռոգման համակարգեր՝ վերացնելով ջրի պահպանման, ոռոգման ենթակառուցվածքների, ծառայությունների ու վարկերի մատչելիության հետ կապված խոչընդոտները:

Հույս հայտնելով, որ այս ծրագիրը կարող է դրական նախադեպ դառնալ ոլորտում նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար` նախարարի պաշոտանակատար

Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախապատրաստական աշխատանքները և անցնել գործնական քայլերի: ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագն իր հերթին հույս է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք:

Կարևորելով ֆրանսիական փորձը գյուղատնտեսական կրթության բնագավառում` նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ուսումնասիրել գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը, ինչը հնարավորություն կտա ագրարային ոլորտն ապահովել ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետներով: Ի պատասխան հնչած առաջարկի` Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը կարող է հետաքրքրել ֆրանսիացի մասնագետներին և  լինել երկուստեք շահավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խաղողագործության և գինեգործության ճյուղերում արտադրության վերահսկողության համատեղ մեխանիզմների մշակման և կիրառման հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող մի շարք այլ ծրագրերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP