17:27 24.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գործունեությունից տուժած քաղաքացիներին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, ովքեր Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Վարդանանց 69 և Չարենցի 70/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարաններ ձեռք բերելու նպատակով ընկերության հետ պայմանագրեր են կնքել, վճարումներ կատարել, բայց ցայսօր չունեն սեփականության իրավունք։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արման Նշանյանը։
Քաղաքացիները ներկայացրել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը խոշոր չափերով վճարված գումարները խաբեությամբ հափշտակվելու, ընկերության գործողություններից տուժելու և իրենց բնակարանները ձեռք բերելու իրավունքից մինչ օրս զրկված լինելու հանգամանքները, հայտնել դրանց վերաբերյալ իրենց մտահոգությունները:
Հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկատվություն է տրամադրվել քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, առերևույթ խարդախությունից տուժած քաղաքացիների՝ քրեական գործով տուժողների, դատավարական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Քաղաքացիները հանդիպման ընթացքում հայտնել են գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք տեղեկություններ, որոնք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը հանձնարարել է դարձնել քննության առարկա և դրանց ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ դատավարական և քննչական գործողություններ:
Ս. Ավետիսյանն արձանագրել է, որ ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար լինել քննությանը և առաջարկել քաղաքացիներին՝ համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ և հայտնել իրենց հայտնի տվյալները՝ երաշխավորելով, որ դրանք անմիջապես կդառնան քննության առարկա։
«Մեր ցանկությունն ու նպատակը նույնն է՝ պարզել իրականությունը, տալ իրավական գնահատական, վերականգնել քաղաքացիների խախտված իրավունքները, և ցանկացած ծավալի տեղեկություն կարող է կարևոր նշանակություն ունենալ գործի համար»,- ասել է Ավետիսյանը:
20:27 15.06.2025
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆԻրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...
20:23 15.06.2025
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձԱպարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...
19:44 15.06.2025
Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...
19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...