«Գլենդել Հիլզը» լուծարում է 5 տարի առաջ Շիրակի մարզի գյուղերի 34 անօթևան ընտանիքի հետ կնքած բնակարանաշինության պայմանագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

«Գլենդել Հիլզը» լուծարում է 5 տարի առաջ Շիրակի մարզի գյուղերի 34 անօթևան ընտանիքի հետ կնքած բնակարանաշինության պայմանագրերը

16:04 24.10.2018

5 տարի առաջ կնքած պայմանագիրը լուծարված ընկերությունը վերադարձնում է բնակիչներին։ Խոսքը «Գլենդել Հիլզ» ընկերության մասին է, որը 2013 թվականին Շիրակի մարզի 19 համայնքների 162 անօթևան ընտանիքներից 35-ի հետ պայմանագիր էր կնքել ու պարտավորվել, որ մեկ տարվա ընթացքում անօթևանների համար կորցրածի դիմաց նոր  բնակարաններ է կառուցելու։ Բայց հերթն այդպես էլ շինարարությանը չի հասել, շինընկերությունը լուծարվել է ու այս տարի նոր է սկսել շահառուներին վերադարձնել հողատարածքների պայմանագրերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

 

Շիրակցի Մուրադյանները մինչև 1988 թվականը 4 սենյականոց տուն են ունեցել, այն հիմնահատակ ավերվել է: Տեղում նորը կառուցել այս տարիների ընթացքում բազմանդամ ընտանիքը չի կարողացել, միակ բանը, որ արվել է, դա անօթևանի կարգավիճակ ստանալն է: Միակ ծրագիրը, որի շահառուն այս գյուղում համարվել են իրենք, եղել է նախկին «Գլենդել Հիլզ» ընկերությանը: Տարածքը 5 տարի առաջ առքուվաճառքի պայմանագրով հանձնել էին ընկերությանը, որն էլ մեկ տարում տուն էր կառուցելու, իսկ մեկ տարին ձգվեց ու հասավ մինչև 2018 թվական, անգամ տան հիմքերը առանց կառուցելու։

2013 թվականին կնքած պայմանագիրն ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով արդեն առոչինչ է, և ընդամենը երկու ամիս առաջ նոր գործընթաց է սկսվել, շահառուների բնակարանաշինական պայմանագրերն ուժը կորցրած են համարվում: Շիրակ գյուղում, բացի Մուրադյաններից, 9 ընտանիք կա, որոնց պայմանագրերը կան, իսկ տարածքներում տները չկան։ Շիրակ գյուղում անօթևան 35 ընտանիք կա, բայց նախկին շինընկերությունը տուն կառուցելու պայմանագիր կնքել էր 10-ի հետ: Ընտանիքների ընտրության հարցում հատուկ չափորոշիչներ չեն եղել, պարզապես չեն հասցրել, սնանկության գործընթացն ավելի շուտ էր սկսվել: Հիմա նորից Շիրակ գյուղի 35 ընտանիքն էլ հավասար՝ տնակային նույն վատ պայմաններում է շարունակում ապրել։

Գյուղի տնակներում ապրող ընտանիքները բազմանդամ են։ Բոլորի տնակները 45 քառակուսի մետր մակերեսով, ստանդարտ նույն չափի են․ դրանք 1988 թվականից հետո ֆրանսիացիներն են կառուցել: Նվազագույնը 8, առավելագույնը 13 անձով 45 քառակուսի մետրանոց տնակում ընտանիքի անդամները տեղավորվում են տարիքային ու սեռային տարբերակմամբ, իսկ մահճակալներն անպայման երկհարկանի են լինում: Նրանք չեն կորցնում անօթևանի կարգավիճակը, թեև դեռ չեն էլ շահում դրանից, երբ գյուղական անօթևանության խնդրի լուծման հստակ ծրագիր դարձյալ չկա: Վերադարձրած հողատարածքներում այդ ընտանիքներից և ոչ մեկը չի պատրաստվում կամ ավելի ճիշտ հնարավորություն չունի տուն կառուցելու: Ասում են՝ եթե հնար ունենային, 30 տարի չէին շարունակի ապրել տնակներում: Ընդհանուր՝ Շիրակի մարզի գյուղական համայնքներում 162 անօթևան ընտանիք կա, մոտ 972 մլն դրամ է պետք բնակարանային պայմանները բարելավելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

17:22 04.08.2025

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

17:16 04.08.2025

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

17:12 04.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

17:05 04.08.2025

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

17:00 04.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

16:55 04.08.2025

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ Այս մասին հայտնում է FC GRONINGEN-ը։ Նիդերլանդական անվանի ակումբն այժմ տարբերակներ է փնտրում՝ երիտասարդական թիմի կազմն ամրապնդելու համար։ Թեկնածուների թվում է նաև անգլիական «Սանդեռլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» Մ21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Գերագուսյանը 2024թ. սեպտեմբերին […] ...

BACK_TO_TOP