Հայտնի է Արթիկում հայտնաբերված որմնանկարի հեղինակի ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Հայտնի է Արթիկում հայտնաբերված որմնանկարի հեղինակի ինքնությունը

16:32 25.10.2018

Ո՞վ է Արթիկում հայտնաբերված որմնանկարի հեղինակը: Կարծիքներ էին հնչում, որ հեղինակը գյումրեցի նկարիչ է ու նմանություններ ունի ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի ձեռագրին, ոմանք այն համարեցին մի քանի նկարչի համատեղ աշխատանք: Բոլոր ենթադրությունները չհիմնավորվեցին, իսկ որմնանկարների մասին լուրի հրապարակումից օրեր անց գտնվեց իրական հեղինակը:

SHANTENWS.am-ի թղթակիցը «Պոլոզ Մուկուչ» ռեստորանում հանդիպել է գյումրեցի նկարչի թոռան՝ Միքայել Վարդպարոնյանի հետ,  որտեղ պահպանվում են Խաչատուր Վարդպարոնյանի՝ 1967 թվականին արված որմնանկարն ու պղնձյա զարդաքանդակները: Դրանց օրինակով նկարիչ-վերականգնող Միքայելն ապացուցում է, որ Արթիկի որմնանկարն իր պապի ձեռքի աշխատանքը չի կարող լինել:

«Որմնանկարը մանրամասն հետազոտելուց հետո եկա այն եզրակացության, որ դա Վարդպարոնյան Խաչատուրի ձեռագիրը չէ, որովհետև թե՛ գունային գամման, թե՛ կերպարների ամբողջականությունը չեն համապատասխանում Վարդպարոնյանի ձեռագրին»,- մանրամասնել է Միքայել Վարդպարոնյանը:

Այս որմնանկարը, որը երկրաշարժից հետո վնասվել էր, Խաչատուր Վարդպարոնյանն անձամբ է վերականգնել իր աշխատանքն ու պատին թողել ստորագրությունը։ Վաստակավոր նկարչի թոռն իր արխիվում պահում է այն որմնանկարների ու  խճանկարների լուսանկարները, որոնք տարիներ առաջ քանդվել ու ոչնչացվել են:

Նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև Արթիկի այս որմնանկարը: Պարզվել է, որ հայտնաբերված որմնանկարի հեղինակը Միշա Սարգսյանն է, որի աշխատանքը ներկայացրեց նրա կինը՝ Ազատուհի Թադևոսյանը, որի համար անակնկալ է եղել որմնանկարի ի հայտ գալը: Կնոջ խոսքերով՝ իր ամուսինը որմնանկարը 45 տարի առաջ է վրձնել, նույնիսկ մոռացել էր դրա գոյության մասին:

«1967-1968թթ. է նկարվել նկարը, այդ ժամանակ մենք նոր էինք ամուսնացել: Ես առաջարկեցի վերջում իր ստորագրությունը թողնել նկարի տակ, բայց այդ ժամանակ նկարչի անուն գրելն արգելված էր»,- SHANTNEWS.am-ի թղթակցին պատմել է Ազատուհի Թադևոսյանը:

«Նկարը պատկանում է Միշա Սարգսյանին, լավ նկարիչ և ուսուցիչ էր, մեզ քանդակ ու նկարչություն էր դասավանդում: Որմնանկարը նկարելիս ես ներկա եմ եղել, քանի որ ամուսինս Երիտասարդական սրճարանում խոհարար էր աշխատում»,- իր հիշողություններն է պատմել արթիկցի Ալվարդ Եգանյանը:

Ալվարդ Եգանյանն ավելի քան վստահ է, որ որմնանկարը նկարիչ-քանդակագործ Միշա Սարգսյանինն է:

Որմնանկարի էսքիզները չեն պահպանվել:

Նկարչի ընտանիքը որմնանկարի պահպանությամբ զբաղվել չի կարող, կառույցի սեփականատիրոջն են խնդրել այն պահպանել, իսկ տարածքը, հայտնի է, որ վերածվելու է շինանյութի վաճառասրահի: Առայժմ որմնանկարի պատին շինարարները ձեռք չեն տալիս. որմնանկարի ճակատագիրը որոշելու են մշակույթի նախարարության մասնագետները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP