00:42 26.10.2018
Ռուսաստանի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը այցելել է Գյումրի, հանդիպել Շիրակի մարզպետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց բուհական ծրագրերը և նշել, որ նոր ուսումնական տարում ռուսաստանյան բուհերին հատկացված պետպատվերի տեղերից 10-ը պատրաստ են տրամադրել Շիրակի մարզի ուսանողներին:
Պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանը, որը համարվում է շրջանային բուհ, ունի 4500 ուսանող։ Հայ ուսանողների համար անվճար կրթության հնարավորություն է ստեղծում ոչ միայն այս բուհը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր բուհերը հաջորդ ուսումնական տարում պետպատվերով 205 տեղ են նախատեսել հայաստանցի ուսանողների համար։ Կրթության ոլորտի պատասխանատուները առաջարկում են նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնել։ Ռուսաստանի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանը ոչ միայն մանկավարժական, նաև իրավագիտական, ինֆորմատիկայի, տնտեսագիտական և դեղագործական բաժիններ ունի։
Պրոռեկտոր Օլգա Մոռովան պատմել է, որ Գյումրիում տեղի ունեցած բուհական գիտաժողովներից մեկին մասնակցել էր իր գործընկերը, որը հիացած էր դասախոսների և ուսանողների գիտական պատրաստվածությամբ և ներկայացված գիտահետազոտական աշխատանքներով։ Դրանով է պայմանավորված նաև բուհի շահագրգռվածությունը՝ համագործակցության ծրագրեր իրականացնել Գյումրիում, գյումրեցի ուսանողների համար։
Ռուսաստանի համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ Հարություն Համբարձումյանը կարևորել է ուսանողների և դասախոսների փոխանակումները, ինչը կօգնի ծրագրերով կիսվել։ Նա նաև շեշտել է, որ աշխարհը նույն տեղում կանգ չի առնում, զարգանում են նոր ծրագրեր, դասավանդման ու հետազոտական նոր մեթոդներ։ Փոխանակումները կարևոր են, որպեսզի գիտական այս ծրագրերից հեռու չմնանք։
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...