12:29 26.10.2018
«Ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ կոռուպցիայի բացահայտման համար»,- հոկտեմբերի 26-ին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցի որոշ տվյալներ, իսկ առավել մանրամասն այն կհրապարակվի առաջիկայում: Զեկույցի համար Հայաստանում աշխատել են 10 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ դատախազներ ու դատավորներ:
Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով վերջին շրջանում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումներն ու նվաճումները, նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը համագործակցում է մի շարջ միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների:
«Մշակվել են մի շարք կարևորագույն օրենքներ. հանրային ծառայության ոլորտի օրենսդրություն, քաղաքացիական ծառայության ոլորտի օրենսդրություն, էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրության բարեփոխումներ, քրեականացվել է ապօրինի հարստացումը, ազդեցության չարաշահման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, հզորացվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Վերջինիս համար ապահովվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կադրեր, շենքային պայմաններ, աշխատակազմ: Բարելավվել է նաև էթիկայի հանձնաժողովի գործիքակազմը: Վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսվել հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար: Հարուցվել է շուրջ 500 վարույթ»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:
Սուրեն Քրմոյանը նաև տեղեկացրել է, որ ընդունվել է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակներում, առաջին անգամ Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմին: Բարելավվել է գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, էապես ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը (հայտարարագիր ներկայացնող անձանց թիվը 750-ից հասել է շուրջ 3400-ի): Էապես բարելավվել է գնումների օրենսդրությունը և պրակտիկան: Ներդրվել է գնումների նոր էլեկտրոնային կառավարման ծրագիրը:
«Մենք այստեղ ենք 10 հոգանոց փորձագիտական խմբով: Մեզ հետ են, օրինակ, դատախազներ ԱՄՆ-ից, Վրաստանից, դատավոր Խորվաթիայից և այլ մասնագետներ: Մեր նպատակն է գնահատել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում գրանցված զարգացումները և մարտահրավերները: Հայաստանում օրենսդրությունը նշանակալիորեն բարելավվել է վերջին 4 տարվա ընթացքում, առաջ է գնացել ծառայությունների, էլեկտրոնային կառավարման ոլորտում, ներգրավել է քաղաքացիական հանրությանն օրենսդրության նոր շրջանակներում աշխատելու համար և այն իմպուլսը, որ գալիս է քաղաքացիներից, պետք է գործողությունների վերածվի կոռուպցիայի դեմ պայքարում, աշխատեն ձեռք ձեռքի տված: Սա հզոր գործիք կլինի հետագա պայքարի համար: Կոռուպցիայի դեմ պայքարը երկարաժամկետ գործընթաց է, և այս առումով Հայաստանը գերազանց մեկնարկ է գրանցել»,- ասաց ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեն:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...