13:14 26.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ վարչապետի թենածու ունենալու մասին հարցին, պատասխանեց, թե Հայաստանում այնպիսի պաշտոնա չկա, որ ԲՀԿ-ն որպես այդպիսի թեկնածու կադր չունենա։ Այնուամենայնիվ, պատգամավորը չմանրամասնեց, թե ով կարող է լինել իրենց թեկնածուն։
«Կա քայլերի տրամաբանություն, առաջնային քայլն արդեն իսկ ուրվագված է՝ հասցնել տրամաբանական կետին՝ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր ընտրությունների և այդ հարցն ըստ էության որոշում և լուծում է մեր ժողովուրդը, թե որ քաղաքական ուժը ինչ մասնակցություն կունենա խորհրադարնում»,-ասաց նա:
Էնֆիաջյանը չի ընդունում այն մոտեցումը, թե քաղաքական ուժը հավականում է չորրորդ, երրորդ կամ երկորդ տեղին:
Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, թե «Լույս» դաշինքը գնում է խորհրդարանական ընտրություններին երկրորդ քաղաքական ուժը դառնալու ակնկալիքով։
«Քաղաքական ուժը պետք է առվելագույնը ձգտնի մասակցություն ունենալով և ծրագրերը ներկայացնի: Մենք պայքարելու ենք առավելագույն ձայներ ունենալու համար»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
SHANTNEWS.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորելու ձեր ցուցակը, Էնֆիաջյանը պատասխանեց, թե ինչպես ինքը, այնպես էլ իրենց քաղաքական թիմը համարում է, որ ԲՀԿ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի, բնականաբար, անձամբ Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, հնարավո՞ր է նա, Նաիրա Զոհրաբյանը կամ Միքայել Մելքումյանը չլինեն ԲՀԿ ցուցակում կամ զբաղեցնեն ցուցակի ոչ առաջին տեղերը, Էնֆիաջյանը պատասխանեց.
«Ինձ համար Նաիրա Զոհրաբյանի կամ Մելքումյանի որևէ գործունեություն ինքնանպատակ չէ: Ինչ կորոշի մեր քաղաքական թիմը, մեզ համար ընդունելի կլինի»։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...