13:36 27.10.2018
Վարչական պատասխանատվության ավելի մեղմ միջոցների կիրառումը կարող է հանգեցնել երթևեկության կանոնների խախտման թվի աճի: Այս մասին այսօր՝ ոստիկանությունում ընթացող հանրային քննարկման ժամանակ, հայտնեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ապա ավելացրեց, որ տուգանային միավորների համակարգի կիրառումը կարող է զսպող դեր ստանձնել:
«Տուգանային միավորների համակարգի կիրառմամբ մենք գալու ենք հավասարակշռության և սոցիալական բեռի թեթևացման: Չնայած սոցիալական բեռի թեթևացումը նախագծի ուղիղ նպատակը չէ, սա երկրորդական էֆեկտն է: Գոյություն ունեն մի շարք զանցակազմեր, իրավախախտումներ, որոնց համար նախատեսված տուգանքը թույլ չի տա արդյունավետորեն իրականացնել այդ խախտումների կանխարգելումը ու դրանց իրականացնողների ուղղումը:
Այդ իրավախախտումների կանխարգելման ֆունկցիաներին հնարավոր չէ հասնել վարչական պատասխանատվության ավելի խիստ միջոցների կիրառմամբ, միայն վարորդական իրավունքի կասեցում կամ զրկում նախատեսելով խնդիրը չի լուծվի»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` կան որոշ իրավախախտումներ, որոնց կանխարգելումը կարող է ինքնին նպաստել այլ իրավախախտումների կատարմանը:
«Օրինակ՝ տրանսպորատյին միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կարող է նպաստել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտմանը: Բացի այդ, նման իրավախախտումներն աչքի են ընկնում վարորդների առավել հանդգնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում անդառնալի կորուստներով»,- ասաց նա:
Նման դեպքում ներկայացվող նոր նախագիծը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Նման պատասխանատվություն է ենթադրվում կիրառել նաև այն դեպքում, երբ վարորդական իրավունքը կասեցված է, սակայն վարորդը շարունակում է մեքենա վարել:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...