22:37 27.10.2018
Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու որոշման կատարումը հետաձգվել է մինչև հունվարի 1-ը: Մինչ այս, սահմանվել էր ժամկետ մինչև հուլիսի 1-ը: Այդ ընթացքում Շիրակի մարզում թեև 2 սպանդանոց է կառուցվել ու կահավորվել, բայց մորթ կատարելու թույլտվություն չկար: Պատճառը սպանդանոցային շենքերի անհամապատասխանությունն է սահմանված նորմերին: Սպանդանոցային մորթը պարտադիր է մանկապարտեզներին ու խնամքի կենտրոններին մատակարարվող մսի դեպքում: Ըստ այդմ՝ Շիրակի մարզի հաստատությունները գնումներ կատարում են Լոռու մարզի սպանդանոցներից: Մի քանի սպանդանոց մարզում կառուցման փուլում է, բայց շահագործման պատրաստ է միայն մեկը՝ Գյումրիի նախկին կաթի գործարանի տարածքում տեղակայվածը:
10 տարի է տևել շինարարությունը: Սեփականատերը սպանդանոցը համապատասխան սարքավորումներով է համալրել: Բայց սա էլ շահագործման երաշխիք չի հանդիսացել: Սարքերը կան, մորթի թույլտվություն չկա: Սպանդանոցի սեփականատեր Տորիչել Հովհաննիսյանը նույնիսկ միս արտահանելու մասին է մտածել ու դրան համապատասխան սարքավորումներ ևս տեղադրել: Այստեղ ո՛չ արտահանմանյան, ո՛չ էլ տեղական շուկայի համար մորթ չի կատարվում: Համապատասխան թույլտվությունը ուշանում է, թեև նույն այդ թույլտվությունը տվող մասնագետները մեկ անգամ չէ, որ եղել են սպանդանոցում ու պայմանները բավարար գնահատել: Ըստ սեփականատիրոջ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից 3 անգամ այցելել են սպանդանոց, բայց համապատասխան թույլտվություն չեն տրամադրել: Ծառայության մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը նշում է, որ սպանդանոցի համար սահմանված բնակելի հատվածից 300մ հեռավորությունը չի պահպանվում:
Կառույցը հանրապետությունում գրանցված 18 սպանդանոցների թվում է, որի շահագործմանը հավանություն են տվել նաև Հոլանդիայի փորձագետները, բայց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համար, դա բավարար չէ, կառույցը առարկություններ ունի։ Եզրակացություն կտրվի այն ժամանակ, երբ համապատասխան չափանիշներն ապահովվեն: Սեփականատերն էլ շարունակ փորձում է հասկանալ, թե տեխնիկապես հագեցած ու սանիտարահիգիենիկ վիճակում գտնվող այս սպանդանոցում անասուններին մորթելու պայմաններն արդյո՞ք ավելի վատն են, քան անասնագոմի պայմանները։
Եթե սպանդանոցը չի գործում, ուրեմն անասունների բակային մորթերը շարունակվում են: Վաճառվող մսի անվտանգության փորձաքննությունը հավաստող միակ փաստաթուղթն էլ սա է, որում նշվում է միայն քաշը և փորձաքննող ընկերության անվանումը: Գյումրիի կենտրոնական շուկայում վաճառվող մսի որակը միայն մեկ ընկերություն է երաշխավորում: Ստացվում է, որ ոլորտը մենաշնորհային է, ընկերության տնօրենը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես են մսավաճառները ձեռք բերում փաստաթուղթը:
Եթե սպանդանոցային մորթն, այնուամենայնիվ, պարտադրվի՝ Շիրակի մարզին,պետական ծրագրի հաշվարկներով, 12 սպանդանոց է անհրաժեշտ:Պետական ծրագրով սպանդանոցի կառուցման հետաքրքրություն Շիրակի մարզում չկա: Միայն անհատներն են շահագրգռված: Այն անհատները, որոնք անասնաբուծական մեծ տնտեսություններ ունեն:
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...
09:00 23.06.2025
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետոԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...
08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...