Հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն. Օսիպյան

17:39 27.10.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, Արարատի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների, ինչպես և Արարատի մարզային քննչական վարչության ներկայացուցիչներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու վերլուծվել է Արարատի մարզի օպերատիվ իրավիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները Վալերիյ Օսիպյանին ներկայացրել են իրենց բաժինների սպասարկման տարածքում տեղի ունեցած, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Ոստիկանության պետն այդ ուղղությամբ կոնկրետ ցուցումներ է տվել՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումն իր ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներից է, ընդ որում՝ նշանակություն չունի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։

«Բոլոր դեպքերը պետք է անխտիր բացահայտվեն և հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն․ սա բխում է հանրային շահից»- նշել է Վալերիյ Օսիպյանը։

Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն է դարձրել նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հանձնարարելով տեղերում ակտիվացնել համագործակցությունը նախաքննական մարմինների հետ։ Մարդու կյանքի և առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված կոնկրետ դեպքերով ծավալվեց առարկայական քննարկում։ Արտահայտվեցին կարծիքներ, հնչեցին առաջարկություններ, ոստիկանության պետի կողմից տրվել են կոնկրետ հրահանգներ։

«Անկախ իրավապահ կառույցի գործունեության ուղղվածությունից` մենք պետք է համատեղ ու հետևողական պայքար մղենք հանցավորության դեմ՝ օրվա ցանկացած ժամի և ցանկացած իրավիճակում ջանք չխնայելով օրենքով մեզ վերապահված լիազորությունները կիրառել քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ հանցավոր ոտնձգություններին օպերատիվ հակազդելու համար»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP