Ընտրել են «ոչխարի», խորովածի հրավեր ստացել, քվեարկել հարսի շորով․ Վրաստանի ընտրությունների զավեշտները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

Ընտրել են «ոչխարի», խորովածի հրավեր ստացել, քվեարկել հարսի շորով․ Վրաստանի ընտրությունների զավեշտները

18:23 28.10.2018

Վրաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը չի անցել առանց միջադեպերի: Երկրի տարբեր ընտրատեղամասերից ԿԸՀ պարբերաբար տեղեկություներ են ստացվել ընտրական տարբեր խախտումների մասին: Դրանք կրել են լուրջ, երբեմն՝ տարօրինակ, երբեմն նաև ծիծաղաշարժ բնույթ:

Թելավի քաղաքի ընտրողներից  մեկը, դեռևս չպարզված պատճառներով, որոշել էր դեմ արտահայտվել ընտրաթերթիկում նշված բոլոր թեկնածուներին և ընտրել «ոչխարին»: Արչիլ Մճեդլիշվիլին ընտրաթերթիկում նշված բոլոր թեկնածուների ազգանվան վրա գիծ էր քաշել: Ցանկի վերջում ավելացրել էր «ոչխար» ու շրջանի մեջ առել այն:

Մեկ այլ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Գուրջանիի շրջանի Ջիմիթի գյուղում: Գյուղապետը խոստացել է բնակիչներին խորոված, եթե նրանք քվեարկեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջադրած թեկնածուի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:

Գերազանցապես ադրբեջանցիներով բնակեցված Բոլնիսի քաղաքում ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը պատճառաբանելով, թե նշագրման հեղուկի հոտից վատ է զգում, անգամ կորցնում է գիտակցությունը, որոշել էր պարզապես շրջանցել ընթացակարգը: Այդպիսով՝ տվյալ ընտրատեղամասում ընտրությունները, մինչև օրենքի խախտման բացահայտվելը, ընթացել են առանց նշագրման:

Թբիլիսիի Սամգորի շրջանի ընտրատեղամասերից մեկում ընտրահանձնաժողովի անդամներից մեկն անսպասելի անհետացել էր: Ավելի ուշ պարզվել է, որ նա հոգնել էր ու գնացել էր տուն՝ հանգստանալու:

Վերջերս Վրաստանում նոր ավանդույթ է ձևավորվել: Երիտասարդ զույգերը, որոնց հարսանիքը համընկնում է ընտրությունների օրվա հետ, պսակադրությունից առաջ պարտադիր առաջին հերթին ներկայանում են ընտրատեղամաս՝ քաղաքացիական պարտքը կատարելու: Ահա և վերջին օրինակը:

https://www.facebook.com/weddingstory.ge/photos/a.1129369910456509/1996258527100972/?type=3

https://www.facebook.com/weddingstory.ge/photos/a.1129369910456509/1996258527100972/?type=3

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP