11:35 29.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր ներկա է խորհրդարանում տեղի ունեցող արտահերթ նիստին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր գլխավորած ուժը հավատարիմ է մնալու իր խոստմանը, ամբողջ թիմով ներկա է ԱԺ նիստին: Մատնացույց անելով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանին` Ծառուկյանն ասաց.
«Նայեք, մարդը անթրաշ, գույնը նայի` սպիտակ, հարգելով թիմին` էսօր եկել ա, ոտի վրա չի կարում կանգնի: Մեր ամբողջ թիմն այստեղ է, բոլորը, դրսից էլ ա մարդ եկել, որ կնոջը թողել ա դրսում, որ բոլորը տեսնեն, հանրությունն էլ, ժողովուրդն էլ, որ ուրիշի սարքածը մեր վրա չգրեն: Մեր խոսքը միշտ գործ ա եղել, մենք ինչ ասել ենք, դա էլ արել ենք»:
Ծառուկյանը խոստացավ` անելու են այն ամենն, ինչ կախված է իրենցից, եթե դա պետք է ժողովրդին, իրենք պատրաստ են:
«Մեր 31 պատգամավորով այստեղ ենք, կատարելու ենք մեր պարտքը, մեր խոսոտւմը»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդից հետաքրքրվեցին` որքա՞ն է գնահատում իր և իր թիմի շանսերը դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Իմ շանսերը, մեր շանսերը, բոլորը կախված ա մեր ժողովրդից, մեր ժողովրդի ցավը տանեմ, ոնց կմտածեն, ինչքան կվստահեն, այնքան էլ կտան: Մենք հետևողական ենք լինելու, ասենք թե համապատասխան, ինչ-որ մենք ասել ենք, մեր հնարավորության սահմանում, դա անելու ենք:
Նորից եմ ասում, քաղաքականությամբ մենք չենք ապրում, որ դրա հաշվին պետք է ապրենք, հեղինակություն ձեռք բերենք, ճանաչում: Մենք ուզում ենք` լավ լինի, մեր հնարավորության սահմանում մեր ծանոթությունը, կապը իրականություն դարձնենք: Ես ժողովրդի ծոցից ելած, սովորական ընտանիքից եմ, բոլորիդ խնդիրներն ու պրոբլեմները սաղ գիտեմ»,- ասաց նա:
Հարցին` ո՞վ է գլխավորելու իրենց ընտրական ցուցակը, Ծառուկյանն արձագանքեց.
«Աղջիկ ջան, ո՞վ … ուզո՞ւմ ես` Նապոլեոնը գլխավորի, ի՞նչ ես ուզում, ասա տեսնեմ: Ի՞նչն ա խնդիրը, որ Ծառուկյանը գլխավորի»:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...