16:00 29.10.2018
Հոկտեմբեր ամիսը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է ամբողջ աշխարհում: «Էրեբունի» բժշկական կենտրոնը այդ առիթով այսօր պաշտոնապես բացել է մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության նոր ծառայություն, որտեղ առաջարկվում է մամոլոգիայի և կրծքագեղձի վիրահատությունների ամբողջ ծավալը՝ սկսած ախտորոշումից մինչև ամենաբարդ ու եզակի վիրահատություններ:
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ գտնվում է առաջին տեղում, բայց վերջին տարիներին բարձիթողության դեպքերը նվազում են: Սրան նպաստում է ճիշտ ժամանակին հայտնաբերումը, ճիշտ դիմելիությունը և վաղ փուլերում հայտնաբերումը»,- ասաց Երևանի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության ծառայության ղեկավար Հայկուհի Գյոքչյանը:
Եթե 2013 թվականին Հայաստանում գրանցվել է առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք, ապա 2017թ. քաղցկեղի այդ տեսակն ախտորոշվել է 1118 կնոջ մոտ: Ընդ որում՝ մահացության դեպքերը նախորդ տարի 106-ով պակաս են եղել 2013-ի համեմատ:
«Էրեբունի» ԲԿ-ի մամոլոգիայի կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ: Բաժանմունքում արդեն իսկ կատարվում են կրծքագեղձի տարաբնույթ վիրահատություններ, այդ թվում՝ հանրապետությունում դեռևս բացառիկ համարվող կրծքագեղձի ուռուցքի հեռացումից հետո կուրծքը պահպանող վիրահատություններ:
«Այստեղ վիրահատական առումով շեշտը դրվելու է կրծքագեղձի պահպանմանը, որովհետև այն կնոջ համար արտաքին տեսքի առումով կարևոր օրգան է և, ցավոք սրտի, ոչ բոլոր տեղերում են դա հաշվի առնում և գնալով անդամահատության ֆիզիկական վնասից բացի մեծ սթրես են տալիս հիվանդին: Գնալով քիմիաթերապիայի, հետո գալով վիրահատության, մենք բավական մեծ հնարավորություն ունենք իրականացնելու պահպանողական վիրահատություն՝ ապահով հեռացնելով քաղցկեղը, միևնույն ժամանակ, պահպանելով կրծքագեղձը»,- ասաց «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժական ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը:
Չնայած ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի լայն տարածմանը, վիրահատությունների 80-90 տոկոս դեպքերում հնարավոր է պահպանել կնոջ կուրծքը: Այս տարբերակը, սակայն, շատ հաճախ բժիշկները չեն նախընտրում՝ հաճախ խուսափելով բարդ վիրահատություններից՝ նախընտրելով անդամահատման՝ ավելի դյուրին տարբերակը:
«Հուրախություն բոլոր այն կանանց, ովքեր դժբախտաբար արդեն կորցրել են կուրծքը, ասեմ, որ կարելի է կազմակերպել նաև կրծքագեղձի վերականգնողական վիրահատություն»,- տեղեկացրեց Ներսես Բերբերյանը:
Բժշկական կենտրոնում պարբերաբար նաև բաց դռների օր է հայտարարվում, ինչն էլ իր հերթին նպաստում է անկախ սոցիալական վիճակից դիմելիության բարձրացմանը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...