12:08 30.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում այսօր դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները:
Փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ավարտին որոշվել է առաջարկներ ներկայացնել, իսկ առաջարկներ պետք է ներկայացնեն նաև նախաձեռնության անդամները: Օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ մեկ առաջարկ արվել էր ՊԵԿ-ի կողմից, այն է՝ սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները ներկրել Հայաստան, բայց չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ, ղեկը փոխելու համար էլ հատկացնել մեկ տարի:
«Ի հավելումն ՊԵԿ առաջարկի՝ մենք առաջարկում ենք ՀՀ կառավարության 2007 թվականի հոնիսի 28-ի թիվ 955 N որոշման մեջ կատարել փոփոխություն: Դա այն որոշումն էր, որով սահմանվում էր, որ «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի ՀՀ ՃՈ կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955 N որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետը նոր՝ չորրորդ ենթակետով՝ ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է:
Այսինքն՝ երբ կառավարությունը որոշում ընդունեց աջ ղեկով մեքենաների մուտքն արգելելու վերաբերյալ, կառավարության որոշման մեջ ընդունվեց 4-րդ կետ, ըստ որի՝ ղեկային տեղաբաշխման համակարգով աջակողմյան մեքենաները համարվում են տեխնիկական անսարքություն: Հիմա, երբ կառավարությունն առաջարկում է թույլ տալ մեքենաների ներմուծումը վերամշակման ռեժիմով, մենք առաջարկում ենք այս չորրորդ կետը կառավարության նիստով հանել, որը հնարավորություն կտա ձախ ղեկով ներմուծած մեքենաները վերասարքավորում անել դեպի աջ»,- ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Հիշեցնենք, որ ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների պնդումների՝ իրենք մոտ 3000 մեքենայի պատվեր են կատարել: Հայաստանում աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելված է հոկտեմբերի մեկից:
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...