12:37 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին:
Ինչպես տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 և ԲԴԽ-42-Ո-117 որոշումներով ներկայացված առաջարկությունները:
Շնորհավորելով դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ նրանք իրենց փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունը և մարդկային բարձր որակները կներդնեն ի նպաստ վերաքննիչ ատյանի գլխավոր գործառույթի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը:
Միջոցառման ավարտին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գործերի բաշխման համակարգի հստակեցման, դատարանների ծանրաբեռնվածության և ծախսատարության նվազեցման, դատական տարածքների օպտիմալ բաշխվածության, ինչպես նաև արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումներ և կառուցակարգային լուծումներ պահանջող այլ հարցերին:
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...
16:48 30.04.2025
Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքովՊակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...
16:45 30.04.2025
Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...
16:40 30.04.2025
Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...
16:36 30.04.2025
51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...