15:50 30.10.2018
2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․
– արդյո՞ք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունը արդար է եղել և արդյո՞ք կողմերի հավասարության սկզբունքը պահպանվել է դատավարության ընթացքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն․ Գասպարիի դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա (նույն դատավարության ընթացքում ուսումնասիրված մի տեսանյութով փաստվել էր, որ դիմողի դեմ ցուցմունք տված այս երկու ոստիկանների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել)․
– արդյո՞ք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին կանչելու և հարցաքննելու դատավարության ընթացքում։
Կարծում եմ, որ փաստերի այդ շարադրանքին ծանոթանալուց հետո դժվար կլինի չհամաձայնել, որ դատարանի վերը երկու հարցերն ուղղակի հռետորական հարցադրումներ են։
Ժամանակ ունենալու դեպքում ներքևում կնշեմ նաև այն ոստիկաններին, որոնք այդ ցուցմունքները տվել են դիմողի դեմ և այն դատավորներին, որոնք այս գործը քննել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
Լրագրող ընկերներ, ձեզ հուշեմ, որ սա մի գործ է, որը մի քանի շերտով կարող է ներկայացնել, թե ինչ ասել է «արդարադատություն» մարտիմեկյան գործերով և ինչի միջով է անցել և մեր օրերում մեզ հետ հանգիստ ապրում Մարդը։ Մեր կողքին։ Ինչպես և նույն գործով դատավորները և ոստիկանները։
Հիշեցնեմ նաև, որ այս գործով անազատության մեջ գտնվելով և դրանից հետո հրապարակած իր հուշերով Վ․ Գասպարին եղել է թերևս առաջին մարդը, որը բանտային կամ հանցաշխարհի կյանքը և դրա «կարգավորման» համար կիրառվող հանցաշխարհի գաղափարախոսությունը նկարագրել է անկախ Հայաստանի բանտերում։ Մի բան, որի մասին բոլորս ենք տեղյակ եղել, բայց առաջինն այս խորությամբ նկարագրել է Վարդգեսը։ Եվ թե ինչպես են այս քայքայիչ և ապապետական գաղափարախոսության և բարքի կրողները խրախուսվել իշխանության կողմից՝ քաղաքական բանտարկյալների նկատմամբ հալածանքների հմուտ գործիքի վերածվելով։
«Այլևս երբեք»-ի նախապայմանը հիշելը, վերհիշելը և արձանագրելն է։ Այնուհետեւ՝ լուծման ճանապարհը գտնելը։ Բայց երբեք ոչ փարիսեցիաբար մոռանալը կամ անտեսելը»,- գրել է Վահե Գրիգորյանը:
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...