11:48 31.10.2018
GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերին արված հետազոտության տվյալները:
1106 հարցում է արվել, հարցումն արվել է սեպտեմբերի երեքից տասնմեկը: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Ըստ այդ հետազոտության` հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը կարծում է, որ պետք չէ միավորվել, 12․3 տոկոսը կողմ է ԵՄ-ի հետ միավորվելուն, 7 տոկոսը` ԱՄՆ-ի:
Նավասարդյանը նշեց, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում առաջին անգամ կա բացասական պատկեր՝ կապված Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի հետ:
Հետազոտության մասնակիցները գնահատել են նաև ԱԱԾ, ՀՔԾ գործունեությունը: ԱԱԾ-ի աշխատանքը հարցվածների 66 տոկոսից ավելին բարձր է գնահատել, բարձր են նաև ոստիկանության աշխատանքը գնահատողների ցուցանիշները՝ մոտ 54 տոկոս:
Հարցվածները բարձր են գնահատել Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ կապված բացահայտումները, ընդ որում՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները բարձր է գնահատել հարցվածների մոտ 80 տոկոսը:
Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցվածների 64.8 տոկոսը կարծում է, որ ճշմարտությունը կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, իսկ մոտ 24 տոկոսը կարծում է, որ մեղավորներին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից:
Հետազոտության մասնակիցների 80․1 տոկոսը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և մյուսների նկատմամբ հետապնդումները «արդարության հաստատում են», 10․6 տոկոսի կարծիքով` «քաղաքական հետապնդում»:
ՀՀ անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ հարցվածների 40 տոկոսը կարծիք է հայտնել, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր անվտանգությունը` առանց այլ կառույցների միջամտության, 35 տոկոսի կարծիքով՝ այդ երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ՆԱՏՕ-ին Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում տեսնողների թիվը 10 տոկոսից քիչ է:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...