17:21 17.05.2018
Գյումրիում գերեզմանի անարգման գործով դատավարությունը մտել է դատաքննության փուլ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը գտնվող Հակոբյանների ընտանեկան գերեզմանն անարգելու գործով մեղադրվում է 4 անձ: Մկրտիչ Մելքոնյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, գերեզմանի տարածքը վաճառել է մեկ այլ անձի և գումարը հափշտակել: Նա գործով կալանավորված միակ ամբաստանյալն է: Մյուս 3 ամբաստանյալները՝ Սեյրան Հարությունյանը, Արթուր Սաֆարյանը և Սամվել Մուսայելյանը, գերեզմանափորներն են:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2 տարի առաջ, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակից Մկրտիչ Մելքոնյանը և Գյումրիի թիվ 1 գերեզմանատան վերակացու Բաբկեն Սարգսյանը, տեղյակ լինելով հանդերձ, որ թիվ 2 գերեզմանատան տարածքում հուղարկավորված հանգուցյալներ կան, «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրեն Կոստիկ Ավետիսյանի միջոցով, որպես ազատ տարածք, վաճառել են մեկ այլ անձի և դրա դիմաց ստացել 1600 ԱՄՆ դոլար։ Գերեզմանափորների բրիգադին հանձնարարել են հուղարկավորված Հենրիկ Հակոբյանի դին մասնատել ու տեղափոխել տարածքից։
Ըստ ամբաստանյալներ Սեյրան Հարությունյանի և Արթուր Սաֆարյանի՝ իրենց խաբեությամբ են դիակը տարածքից հեռացնել տվել։ Գերեզմանատան վերակացու Բաբկեն Սարգսյանը ասել է, թե հանգուցյալի որդու ցանկությամբ շիրիմն այլ տարածք են տեղափոխում։ Ամբաստանյալ Սեյրան Հարությունյանի պնդմամբ՝ իրեն ստիպել են, որ դին ջուրը գցի, ասելով, թե դրան պատասխան տվող կա։ Պատասխան տվողն էլ, ըստ նրա, «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրեն Կոստիկ Ավետիսյանն է։
Ի դեպ, նրա մասով դատական գործն անջատվել է հիմնական քրեական գործից, ինչի դեմ այսօր դատարանում իրենց առարկություններն են հայտնել ամբաստանյալ Մկրտիչ Մելքոնյանի և տուժող Թամարա Հակոբյանի շահերի պաշտպանները։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...