15:53 18.05.2018
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ասել է, որ իրավաբանի մասնագիտությունն ընտրելու հարցում իր վրա մեծ ազդեցություն է ունեցել մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ինձ ասել են, որ եթե փորձես իրավաբան դառնալ, կարող ես խնդիրներ ունենալ գողական աշխարհի հետ: Ես դասախոսություն չեմ լսել, բանտում նստած չես լսում դասախոսություն, և ինֆորմացիան ականջների միջոցով չի գնում, ես աչքերի միջոցով եմ այն ստացել»:
Հարցին՝ մագիստրատուրա կընդունվե՞ք, Ենոքյանը պատասխանել է՝ անպայման, բայց մի փոքր դադար կվերցնի գործի վերաբացման համար:
«Երբ նայում եմ հեռուստացույց, տեսնում եմ, որ ամեն քաղաքացի ուզում է, որ Փաշինյանը հենց իր խնդրին լուծում տա, բայց ես հորդորում եմ մեր քաղաքացիներին համբերատար լինել, ես ինքս փորձում եմ այդպես անել»,- հավելել է Ենոքյանը:
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դիպլոմայինի պաշտպանությունն է: Ենոքյանն ավարտում է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նշվում է, որ առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ բանտարկյալը իրավաբան է դառնում: Ենոքյանը դիպլոմային աշխատանքը պաշտպանում է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրներ» թեմայով: Ենոքյանն ասել է, որ այս ամենն անում է իր գործի վերաբացման համար: Հայտնի է, որ Ենոքյանը 3 անգամ Վճռաբեկ դատարան է դիմել գործի վերաբացման համար, 3 անգամ էլ մերժվել է: Նա իր աշխատանքում Քրեական դատավարությունում օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկներ է արել:
Հիշեցնենք, որ 1996թ. նոյեմբերի 29-ին Երևանի բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող, քսանամյա Մհեր Ենոքյանը դատապարտվել է համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունը կատարվել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդում է, որ պարզապես վկա է եղել այդ հանցագործությանը, որը կանխարգելել չի կարողացել: Ենոքյանը նախ դատապարտվել է մահապատժի, որը ցմահ բանտարկության է փոխվել 2003 թվականին, երբ մահապատիժն արգելվեց Հայաստանում: Մհեր Ենոքյանի ընկերը՝ Արամ Հարությունյանը, որն իրեն մեղավոր է ճանաչել, ստացել է տասնհինգ տարվա ազատազրկում: Նա ազատության մեջ է 2011 թվականից՝ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո:
Մհեր Ենոքյանը մի քանի գրքի և բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...