Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դիպլոմային աշխատանքի համար չորս ստացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դիպլոմային աշխատանքի համար չորս ստացավ

17:04 18.05.2018

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը մասնագիտությամբ արդեն իրավագետ է: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր կայացել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դիպլոմայինի պաշտպանությունը: Ենոքյանն ուսանել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում: 

«Ուշադիր լսեցինք Ձեր դիպլոմային աշխատանքը, հարցեր տվեցինք, պատասխանեցիք, բայց մի շարք հարցերին տրված պատասխանները ինձ իրավունք են տալիս ասելու, որ ձեր այստեղ լինելը խանգարել  է ավելի լայն նայել խնդրին, եթե այստեղից դուրս լինեիք, դուք լավ հետազոտող կլինեիք»,- ասել է հանձնաժողովի նախագահ, ռուսաստանցի մասնագետ Անատոլի Բարաբաշը` հավելելով, որ գնահատականը չորս է: Ըստ Բարաբաշի` բարձր գնահատական է դրվել, քանի որ ՔԿՀ-ի պատերի ներսում նման աշխատանք գրելը կամքի մեծ ուժ է պահանջում:

Ինչպես արդեն հայտնել ենք, պաշտպանությունը կայացել է մեկուկես ժամ ուշացումով: Հանձնաժաղովի նախագահ Անատոլի Բարաբաշը և հանձնաժողովի անդամները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանն ասել են, որ ուշացել են, քանի որ այլ դիպլոմային աշխատանքի պաշտպանության էին, իսկ այն երկար է տևել:

Հավելենք, որ սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ բանտարկյալը իրավաբան է դառնում: Ենոքյանը դիպլոմային աշխատանքը պաշտպանել է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրներ» թեմայով: Ցմահ բանտարկյալն ասել է, որ այս ամենն անում է իր գործի վերաբացման համար: Հայտնի է, որ Ենոքյանը 3 անգամ Վճռաբեկ դատարան է դիմել գործի վերաբացման համար, 3 անգամ էլ մերժվել է: Նա իր աշխատանքում Քրեական դատավարությունում օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկներ է արել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP