Անգամ փոքր հարցերը կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Անգամ փոքր հարցերը կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ. Արմեն Սարգսյան

19:06 01.11.2018

Սպառազինությունների վերահսկում և վստահության կառուցում,և տարածաշրջանային հակամարտություններ: Այս երկու հարցերի ուղղությամբ են ընթացել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այսօրվա աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այս քննարկումների ընթացքում արտահայտվող գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանային հակամարտություններն ու սպառազինությունների վերահսկողությունը մնում է չլուծված խնդիր, առկա մեխանիզմների և բանաձևերի  անարդյունավետ լինելու պատճառով:

Ղարաբաղյան հակամարտության առկայությունը և դրա շուրջ զարգացումները, սպառազինություններին վերաբերող որոշումներն ու գործընթացները ընդգծում են քննարկվող հարցերի ակտուալությունը մեր տարածաշրջանի համար: Արմեն Սարգսյանը իր ելույթում անդրադարձել է այս հարցերին և իր մոտեցումներն է  ներկայացրել բավական լայն համատեքստում.

«Մենք այս հրաշալի քաղաք Մինսկում ենք, և ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ջանքեր է գործադրում խաղաղության բանակցությունների համար՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Եվ ես հույս ունեմ, որ մի օր նրանք կհասնեն խաղաղության և Մինսկում կստորագրեն այդ մասին փաստաթուղթը: Ես չգիտեմ, թե երբ կարող է դա տեղի ունենալ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել աշխարհում այսօր տեղի ունեցող փոփոխություններին:

«Աշխարհը երկբևեռ էր, ապա դարձավ միաբևեռ, ապա բազմաբևեռ աշխարհ, դա ցույց է տալիս, որ մենք անցնում ենք մի ժամանակի, երբ ոչ թե մեկ ձայն է կարևոր լինելու, այլ բազմաթիվ ձայներ: Արդյո՞ք նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ անվտանգության հարցերում: Աշխարհը արագ է փոխվում, և մարտահրավերներից մեկը դառնում է տեխնոլոգիական փոփոխությունը, որը տեղի է ունենում հետևողականորեն: Եվ մեզ համար կարևոր է, թե ինչպիսի վարքագիծ պիտի ունենանք»,- շեշտել է Արմեն Սարգսյանը:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալիս՝ նախագահի խոսքում առանցքային է եղել՝ անգամ փոքր բաները կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ.

«Անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ՝ Դոնբասը, Սիրիան: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես էլեկտրոլիզացիայի բարձր մակարդակ»:

Նախագահը կոչ է անում հակամարտությունների հարցերում զգուշություն ցուցաբերել ու դադարեցել փոքր հակամարտությունների ռազմականացումը.

«Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների ռազմականացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Դա փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնիկան ավելի ու ավելի է զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Եզրափակելով իր ելույթը՝ ՀՀ նախագահը դարձյալ ընդգծել է Ղարաբաղյան խնդրի միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP