Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ հաջորդ տարվա բյուջեի հիմնական նպատակ է համարում երկրի մրցունակության բարձրացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ հաջորդ տարվա բյուջեի հիմնական նպատակ է համարում երկրի մրցունակության բարձրացումը

19:16 01.11.2018

Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն չի կազմվել զրոյից, ոչ էլ դրա կազմումը շարունակվել է ամբողջությամբ ընթացիկ բյուջեի նույնությամբ:  Ամեն ինչ գնահատվել է զարգացման մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ ընթացիկ և հաջորդ տարվա բյուջեների մեջ տրամաբանությունը պահպանվո՞ւմ է արդյոք:

«Տարբեր կառավարություններ են եղել, բովանդակության իմաստով բնականոն շարունակություն կա՞ արդյոք: Նաև՝ որո՞նք են լինելու այն կառույցները, որոնց գործունեությունն աննպատակահարմար է և կասեցվելու է»,- հարցրեց պատգամավորը:

Ջանջուղազյանն ընդգծեց, որ պիտի կարողանալ չկապել շարունակականությունն առանձին իրադարձությունների, գործողությունների հետ:

 «Եթե ամեն անգամ պլանավորենք, որ զրոյից սկսենք մի բան անել, նույն տեղում կմնանք: Մենք հիմնական նպատակ ենք տեսնում մեր երկրի մրցունակության բարձրացում: Ավելի լավը դառնալ զրոյից սկսած, անհնար է: Մնացածներն այդպես չեն անում: Զրոյից սկսելը արդարացում չունի: Սակայն շարունակականությունը չի նշանակում, որ պետք է ամբողջը նույնությամբ շարունակենք: Դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ գնահատենք զարգացման մեջ: Եվ այդ փոփոխությունները ինքնանպատակ չեն կարող լինել»,- ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով երկրորդ հարցին՝ նա նշեց, որ մի քանի կառուցվածքային միավորների արդիականությունը կորել է, և պետք է դադարեցնեն դրանց գործունեությունը: Այն, ինչը լավ է, պետք է շարունակել և զարգացնել, իսկ այն, ինչն այսօրվա կարիքներին չի համապատասխանում, անկախ նրանից, թե ինչու է դրան հասել, պետք է փոխել: Ջանջուղազյանը վստահեցրեց, թե այն կառույցները, որոնք լավն են և մեր երկրի զարգացման տեսակետից կարևոր են, չեն դադարեցնի իրենց գործունեությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

BACK_TO_TOP