20:01 18.05.2018
Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ այսօր դատական համակարգում աննորմալ իրավիճակ է ստեղծվել, որի պատճառն օրենսդրության անկատարություն է և մեռելածին ու չգործող օրենքի դրույթներ ունենալը:
Աննորմալ ու տարօրինակ իրավիճակներից մեկը, ըստ նրա, այն է, որ դատական երեք ատյաններում, օրինակ՝ սեփականության իրավունքի պաշտպանությամբ շահած դատական վճիռը, երբ հասնում է հարկադիր կատարողին, վերջինս կարող է կարճել գործի ընթացքը՝ պատճառաբանելով, որ կատարման անհնարինություն է առաջացել: Ըստ Հարությունյանի՝ այսպիսի խնդիրներն այն հարցերից են, որոնք պետք է լուծվեն արդարադատության նախարարության հետ փոխադարձ աշխատանքով:
Բացի այդ՝ Գագիկ Հարությունյանի պնդմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը էականորեն կախված է, թե ինչպես կաշխատի արդարադատության նախարարության կարգապահական հանձնաժողովը ու ինչպես կիրականացնի իր լիազորությունները կարգապահական վարույթների ներկայացման հարցում: Կարգապահական հանձնաժողովի վիճակը Հարությունյանը գնահատում է «ողբալի»՝ պնդելով, որ այն գրեթե չի գործում:
«Անցած 2 տարիների ընթացքում ընդամենը 2 կարգապահական վարույթ է ներկայացվել և բավականին ֆորմալ ձևով, այսինքն՝ այն ինստիտուտները, որոնք պետք է կարողանային աշխատեցնել և դատավորներին ոչ միայն ձգված վիճակում պահել, այլև օբեկտիվ գնահատել հնարավոր խախտումները, իրականում այդ ինստիտուտը չի գործել»,- տեղեկացրել է Գագիկ Հարությունյաննն արդարադատության նախարարին:
Ըստ նրա՝ դիմումներ չեն եղել թե՛ նախարարության, թե՛ կարգապահական հանձնաժողովի կողմից: Եթե մեխանիզմն աշխատի, ապա հնարավոր է՝ դա կօգնի Բարձրագույն դատական խորհրդին ճիշտ կատարել իր գործառույթները:
«Այնպիսի փաստերի ենք առնչվում, որ առողջ բանականությունը չի կարող ենթադրել, որ հնարավոր է այդպիսի փաստ: Հնարավոր է փաստ, որ գործում լինի մի որոշում, քաղաքացու ձեռքին ուրիշ որոշում: Հնարավոր է փաստ, որ դատավորն ամսով չի եկել աշխատանքի, հետո ինչ-որ քաղաքի ինչ-որ կլինիկայից մի թուղթ է բերել, թե այնտեղ անցել է ուսումնասիրություն: Կլինիկայի տեղը չենք գտնում և այլն»,- թվարկել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ թեև նման դեպքերը բազմաթիվ են, բայց խորհուրդը չի կարող նման գործերով վարույթ հարուցել ու քննել, քանի որ իրենց գործառույթը գոևրծը քննելն է, իսկ վարույթ հարուցելու համար պետք է լինի արդարադատության նախարարության կամ կարգապահական հանձնաժողովի դիմումը:
Գագիկ Հարությունյանը ճիշտ չի համարում կարգապահական հանձնաժողովի մոտեցումը, որը թեև ունի լիազորություններ, սակայն դա չի իրացնում:
«Աննորմալ վիճակ է, երբ ուսումնասիրում ես պրակտիկան: Հիմա մենք ստիպված ենք եղել, ես հանձնարարական եմ տվել այդ դատավորների բացակայության վիճակը ուսումնասիրել: Ուրեմն պետք է նախատեսված համակարգերը լինեն գործունակ և ոչ թե մեռելածին, եթե մեռելածին են, փորձենք ուրիշ համակարգ ներդնել ու վերանայել օրենսդրությունը»,- արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմելով՝ նշել է Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...