08:47 02.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը:
Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու: Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերևս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թևը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում: Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են:
Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թևի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի: Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում, որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին»:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...