14:34 02.11.2018
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում էր հյուրընկալվել գործարար Սիլվա Համբարձումյանը, որը պնդում է, որ կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:
«2015 թվականից է այս գործը ընթանում, երկու անգամ կասեցվել է: Ապացուցվել է, որ ես գումարը փոխանցել եմ հաշվեհամարին, իսկ այնտեղից էլ գումարը ստացել են Հարությունյանի հարազատներն ու ընկերները»,- ասել է Համբարձումյանը:
Գործարար Սիլվա Համբարձումյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանին:
Ըստ Համբարձումյանի՝ 8 միլիոն դոլարը փոխանցել է Հարությունյանի՝ Դուբայում ներկայացրած հաշվին: Հարությունյանը տվել է Արաքս Դիլանյանի հաշվեհամարը, և Համբարձումյանը 2008 թվականի փետրվարի 2-ին գումարը փոխանցել է, իսկ 6 միլիոն դոլարը կանխիկ՝ մաս-մաս տվել է Սուրեն Ավագյանի միջոցով:
Ըստ Համբարձումյանի՝ կաշառք տալուց հետո մետաղական հանքի շահագործման լիցենզիան ստացել է, բայց կարճ ժամանակ անց, առանց պատճառաբանության, այն կասեցվել է: Երբ Արամ Հարությունյանից պահանջել է գումարը վերադարձնել, վերջինս փոխարենն անշարժ գույք է խոստացել, հետո դա էլ չի տվել: Համբարձումյանը դիմել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն):
15:53 17.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում ենՀունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և […] ...
15:40 17.06.2025
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանըՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 13-ին ժամը 20.30-ին, Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց 2023 թվականից Սևանի բաժնի կողմից քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների խոշոր չափերով խարդախության, վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով հետախուզվող, Սևանի բնակիչ […] ...
15:29 17.06.2025
«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...
15:19 17.06.2025
Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...
15:10 17.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...