16:49 02.11.2018
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Գործարարը կալանավորվել է:
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածով, այն է՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում:
Տարածված լուրերի համաձայն՝ քրեական գործի շրջանակներում շրջանառվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գևորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանն այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գևորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռոբերտ Քոչարյանին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կին գործարարն անդրադարձել է այդ լուրերին։
«Ես 2008 թվականի փետրվարից 26-ից մինչև մարտի 31-ն ունեմ կանխիկացում՝ 14 մլն դրամ, 800 մլն դրամ, և փոխանցում: Երբ Մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել, ովքե՞ր են գումարներ ունեցել, ես դրա համար եմ կանչվել: Ես չեմ գնացել, ինձ կանչել են: Ասել են՝ ինչո՞ւ եք Մայրապետյան Սամվելին 2 մլն դոլար փոխանցել, ես 12.00-18.00-ն մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ: Եթե ոչ, ես էլ հիմա երևի ուրիշ տեղ կլինեի:
Ինչո՞ւ չասել, եթե իրականություն է դա: Ես հայտարարություն տվեցի՝ այո՛, 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ դրա համար և՛ ՀՀ նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին: Իսկ Մայրապետյան Սամվելի հետ ես ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք: Մայրապետյանն էստեղ ուղղակի միջնորդ է եղել, ես իր հետ ոչ մի խնդիր չունեմ, մենք առերեսվել ենք, ասել ենք, որ ճանաչում ենք իրար»,- ասել է Համբարձումյանը:
Լրագրողները հարցրել են՝ այսինքն ինչպե՞ս էին ձեզ խանգարելու, ինչին ի պատասխան՝ Համբարձումյանն ասել է.
«Վայ, ի՞նչ եք ասում, ՀՀ-ում խոշոր գործարք անելն էդքան հե՞շտ էր: Դուք բիզնեսում չկաք և չգիտեք մանրամասները: Ցանկացած խոշոր գործարքից տեղյակ է լինում և՛ ՀՀ նախագահը, և՛ վարչապետը»,- հավելելով, որ հեղափոխությունից հետո չի կարծում, որ նման բան կարող է լինել:
Համբարձումյանը նաև ասել է, որ գործը, որում Սամվել Մայրապետյանը միջնորդի դերում է եղել, վերաբերել է հանքարդյունահանմանը: Ըստ Համբարձումյանի՝ Մայրապետյանը փոխանցման իրողությունը չի հերքել:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...