14:00 03.11.2018
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության:
Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։
ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք տիրապետում է այդ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերվող ամբողջ տեղեկատվությանը։
«Դատելով փաստաթղթի տեքստից՝ այն կազմողները չեն տիրապետում ոլորտում ներկա պահին տիրող իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության։ Արդյունքում աշխատանքային փաստաթղթում տեղ են գտել դրույթներ և գնահատականներ, որոնք չեն արտացոլում ընթացիկ իրավիճակը և հակասում են կոնցեսիոն պայմանագրի որոշ դրույթներին, որոնց հիման վրա գործում է Հարավկովկասյան երկաթուղին։
Գնահատելով երկաթուղային ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակը, փաստաթղթի հեղինակները որպես հիմք են ընդունել 2008թ-ի իրողությունները, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր ստանձնել Հայկական երկաթուղու ակտիվների կառավարումը։ Հայաստանի կառավարության 2006 թ-ի հոկտեմբերի 12-ի N-1497 որոշումը մանրամասն նկարագրում է, մեղմ ասած, տխուր իրավիճակն այդ ոլորտում, երբ Հայկական երկաթուղու հետաձգված ներդրումների ծավալը կազմում էր 112,5 միլիոն դոլար:
Մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին 2008թ-ից երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցմանը և արդիականացմանը, շարժակազմի թարմացմանը և Գյումրիում ու Երևանում լոկոմոտիվային և վագոնային դեպոներում ժամանակակից մեքենաշինական համալիրների ձևավորմանն արդեն իսկ ներդրել է 110 միլիարդ դրամ։ Մասնավորապես վերանորոգվել է 463 կմ երկաթուղային գծեր և 40 կամուրջ: Բացի դրանից արդեն իսկ սկսվել է մերձքաղաքային ուղևորատար էլեկտրագնացքների շարժակազմի թարմացման ծրագրի իրականացումը, որը կավարտվի 2020-ական թվականներին: Երևան – Գյումրի երթուղում գործարկվել է նոր ժամանակակից էլեկտրագնացք։ Միաժամանակ մշակվում է շարժակազմի նորացման ներդրումային համալիր ծրագիր»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ արդյունքում ՀԿԵ-ի տասնամյա գործունեության ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25կմ/ժ-ից ավելացել է 60կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ:
«Այդ միջոցառումների համալիրը թույլ է տվել մի քանի անգամ նվազեցնել վթարների թիվը: Օրինակ, եթե 2008-ին, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր սկսել իր աշխատանքը Հայաստանում, գրանցվել է գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք, ապա 2017թ․-ին՝ ընդամենը 1 դեպք, այն էլ ոչ ընկերության աշխատակիցների մեղքով»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման համար պատասխանատու ընկերություն, շարունակելու է կատարել պետության առջև ստանձնած պարտականությունները և պատրաստ է այդ ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...