Նորընտիր ԱԺ առաջին նիստը կգումարվի 2019թ. հունվարի 7-ին. պարզաբանում է Վահագն Հովակիմյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Նորընտիր ԱԺ առաջին նիստը կգումարվի 2019թ. հունվարի 7-ին. պարզաբանում է Վահագն Հովակիմյանը

19:16 03.11.2018

Երբ նոյեմբերի 1-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով 6-րդ գումարման Ազգային ժողովը ինքնալուծարվեց ու նույն օրը երեկոյան ՀՀ նախագահի հրամանագրով արտահերթ ընտրությունների օր նշանակվեց դեկտեմբերի 9-ը, քննարկման թեմա դարձավ մեկ այլ հարց՝ ե՞րբ է գումարվելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Առաջին նիստը գումարելու օրվա առաջին տարբերակն առաջ քաշեց վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել էր նա:

Այս գրառումից հետո շատերը կատակեցին, թե ամանորյա եռուզեռը թողած՝ նորընտիրները պետք է նոր վարչապետ ընտրեն, Նոր տարին էլ խորհրդարանում նշեն: Մի խոսքով, այս տարբերակում նոր բառն ավելի խորհրդավոր էր դառնում:

Այսօր, սակայն, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հարցին անդրադարձավ, իր խոսքով՝ «խորհրդատվական պարզաբանում» ներկայացրեց ու խորհրդավորությունն անորոշության վերածվեց:

Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ոչ թե դեկտեմբերի 31-ին է առաջին նիստը գումարվելու, այլ դեկտեմբերի 24-ին, այն դեպքում, եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով և արդյունքների վերաբերյալ էլ բողոքներ չեն լինում:

«Ընտրության օր՝ դեկ.9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտ.16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկ.17, երկրորդ երկուշաբթին՝ դեկ.24)։ Հիշեցնում եմ, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ»,- գրել էր Արսեն Բաբայանը։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում էլ ՔՊ վարչության անդամ, փորձագետ Վահագն Հովակիմյանն այլ օր մատնանաշեց: Ըստ նրա՝  ապագա խորհրդարանի առաջին նիստի օրը հունվարի 7-ն է: Հովակիմյանը ներկայացրեց առաջին նիստի անցկացման տարբերակները:

Հովակիմյանը նախ՝ օրենքի դրույթները ներկայացրեց, ըստ որի՝ ՀՀ ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու է քվեարկությունից հետո 7-րդ օրը՝ դեկտեմբերի 16-ին (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մաս):  ԱԺ ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ԿԸՀ-ի համապատասխան որոշումը կայացնելուց հետո 5-րդ օրը մինչև 18.00-ն (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենք 102-րդ հոդված, ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենք 77-րդ հոդվածի 2-րդ մաս), այսինքն՝ դեկտեմբերի 21-ի ժամը 18.00-ից հետո նոր միայն պարզ կլինի ԱԺ ընտրությունները ՍԴ-ում բողոքարկվե՞լ են, թե՞ ոչ:

Եթե արդյունքները չեն բողոքարկվում ՀՀ ՍԴ

ԱԺ պատգամավորի մանդատները տրամադրում է ՀՀ ԿԸՀ-ն՝ արձանագրությամբ (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս): Նման արձանագրություն ԿԸՀ-ն կարող է կազմել միայն ընտրությունների արդյունքների բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 22-ից սկսած: Դեկտեմբերի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր են՝ շաբաթ ու կիրակի, այսինքն՝ պատգամավորի մանդատների տրամադրման արձանագրությունը կազմելու նպատակով ՀՀ ԿԸՀ-ն նիստ կարող է գումարել դեկտեմբերի 24-ից սկսվող աշխատանքային օրերին: Ոչ աշխատանքային օրերին ԿԸՀ նիստերը գումարվում են Սահմանադրությամբ կամ ՀՀ ԸՕ սահմանդրական օրենքով սահմանված ժամկետները պահպանելու դեպքում:

«Ըստ այդմ՝ ԿԸՀ-ն մանդատների տրամադրման արձանագրությունն ամենաշուտը կարող է կազմել դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած աշխատանքային օրերի ընթացքում: Մանդատները տրամադրելու արձանագրության հետ միաժամանակ ԿԸՀ պետք է որոշում կայացնի ԱԺ առաջին նիստի օրվա վերաբերյալ (ՀՀ Սահմանդրություն 90-րդ հոդված 5-րդ 6-րդ մասեր, ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանդրական օրենք 32-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս ամենի արդյունքում նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին՝ ժամը 10.00-ին»,- ասաց Հովակիմյանը:

ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկվելու դեպքում

«ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկելու դեպքում ՍԴ-ն 15 օրվա ընթացքում, այսինքն՝ դեկտեմբերի 22-ից մինչև  2019թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի (ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 15-րդ մաս): Ըստ այդմ՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը կարող է տեղի ունենալ 2019թ. հունվարի 14-ին կամ 21-ին»,- բացատրեց Վահագն Հովակիմյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

17:12 04.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

17:05 04.08.2025

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

17:00 04.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

16:55 04.08.2025

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ Այս մասին հայտնում է FC GRONINGEN-ը։ Նիդերլանդական անվանի ակումբն այժմ տարբերակներ է փնտրում՝ երիտասարդական թիմի կազմն ամրապնդելու համար։ Թեկնածուների թվում է նաև անգլիական «Սանդեռլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» Մ21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Գերագուսյանը 2024թ. սեպտեմբերին […] ...

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

16:49 04.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

BACK_TO_TOP