Երգեհոնային համերգ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Երգեհոնային համերգ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում

20:03 05.11.2018

«Մշակույթն առանց սահմանների» կարգախոսն է կրում Գյումրիում անցկացվող երգեհոնային երաժշտության եռօրյա փառատոնը, իսկ փառատոն անցկացնելու նախաձեռնությունը ֆրանսաբնակ հայ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է։ Հիշեցնենք՝ ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, նրա ջանքերով Գյումրի տեղափոխվեց և Սուրբ Նշան եկեղեցում տեղադրվեց երգեհոն։

Երաժշտական գործիքը նոր չէ՝ 60 տարվա վաղեմություն ունի: Առաջին անգամ դրա վրա նվագել է նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Օլիվյե Մեսսիան, իսկ Գյումրիում առաջինը երգեհոնային համերգով հանդես է եկել Նարինե Սիմոնյանը ՀՀ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ համատեղ։

Համերգն  առանց ծափահարությունների էր: Հայ Առաքելական Եկեղեցու կանոններն են այդպիսին՝ ծափահարություններ եկեղեցում չեն հնչում։ Հենդել, Գրին և Բախ․․․ Այս կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչյուններն աշխարհի ամենահին նվագարանի կատարմամբ, համերգը աղոթքի են վերածում։ Սերը երգեհոնի նկատմամբ ֆրանսաբնակ Սիմոնյանների ընտանիքում արդեն ավանդույթի ուժ է ստացել։

Փառատոնի մասնակիցներից 3-ը նույն ընտանիքի անդամներ են՝ Նարինե Սիմոնյանը, նրա դուստրը՝ Մարին, և քրոջ դուստրը՝ Սաթենիկ Շահազիզյանը։ Սերը նվագարանի նկատմամբ ժառանգել են, բայց հաջողությունների հասել՝ միայն աշխատասիրության շնորհիվ։

Սաթենիկ Շահազիզյանի կատարումը երեկոյի ընթացքում համարեցին ամենահամարձակը: Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» երգեհոնային մշակմամբ հնչեց առաջին անգամ, և այդ կատարումն ի ցույց դրեց երգեհոնի ողջ հզորությունը: Նվագարանը հնչում էր ինչպես մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ:

Իսկ երբ երգեհոնի նվագակցությամբ հնչեցին Կոմիտասի «Չինար ես», «Հով արեք, սարեր ջան» և «Խնկի ծառ» ստեղծագործությունները,  հանդիսատեսն այլևս արձագանքը զսպել չկարողացավ։

Առաջիկայում սպասվում են աշխարհահռչակ շատ երաժիշտների համերգները Սուրբ Նշանում և Գյումրիում երգեհոնային դպրոց հիմնելու ծրագրի մեկնարկը։ Քաղաքին ցուցաբերած աջակցության համար Նարինե Սիմոնյանը պարգևատրվեց Գյումրիի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP