15:25 05.11.2018
«Խորհրդարան կմտնեն այն ուժերը, ովքեր իրենց ծրագրերը կկարողանան այնպես տեղ հասցնել, որ ես հասկանամ, որ այստեղ եմ գտնում իմ արժեքային դաշտը, այս Հայաստանի մասին եմ երազում և այս մարդկանց հետ պատրաստ եմ վստահությամբ քայլել առաջ»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ դրա գաղափարը կամ դաշտը պետք է ձևավորեն այդ նույն քաղաքական գործիչներն ու առաջնորդները: Եթե քաղաքական ուժերը գալու են և խոսելու են հաջորդ 5 տարիների մասին, կմնան ուղղակի քաղաքական գործիչ, և հարց է դեռ կկարողանա՞ն հաղթահարել նվազագույն շեմը և հասնել խորհրդարան, թե՞ ոչ: Իսկ եթե քաղաքական ուժերը խոսելու են սերունդների և այն Հայաստանի մասին, որը շատերն իրենց հոգում ունեն և պատրաստ են այդ ճանապարհն անցնել, միգուցե կդառնան պետություն կառուցող առաջնորդներ:
«Այդ ժամանակ կարևոր չի լինի՝ այդ քաղաքական ուժերն ԱԺ-ո՞ւմ կլինեն, թե՞ այլ տեղ: Նրանք իրենց աշխատանքը կտանեն առաջ և կարևոր կլինի այդ ժամանակ վստահությունն այդ մարդկանց հանդեպ: Այն, որ «Իմ քայլը» կմտնի ԱԺ, անիմաստ է նույնիսկ քննարկել, մնացած բոլոր ուժերը պետք է այն այլընտրանքը լինեն, որ ունենան ընտրող: Հակառակ դեպքում աշխատելու են ազգային հակումները և ընկալումները: Մենք սիրում ենք ուժեղների կողքը լինել և խղճալ թույլերին»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...