Թատրոնի ոլորտում գործընկերային հարցերի օրենսդրական կարգավորում չկա. Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Թատրոնի ոլորտում գործընկերային հարցերի օրենսդրական կարգավորում չկա. Մակունց

17:09 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ, անդրադառնալով ոլորտին ուղղված մասնավոր ներդրումներին, նշեց, որ նախապատվությունը տալիս են հայազգի գործարար-բարերարներին, ովքեր կա՛մ այդտեղից են, կա՛մ որոշում են հենց այդ համայնքում անել ներդրումներ:

Մակունցը հայտնեց, որ Գյումրիում ստեղծարար կրթամշակութային կենտրոն ստեղծելու առաջարկ կա, տարածքն արդեն մատնանշված է, պայմանավորվածություններ և բանակցություններ վարել են, բարերարը նպատակ ունի տարվա երկրորդ կեսից ներդրումներ կատարել, մեկնարկային նվազագույն գումարի չափը 5 մլն դրամ է:

«Նրանք արդեն սկսել են իրենց գործունեությունը Երևանում, սկսել են լքված գործարանների տարածքում այդ նախագիծն իրականացնել, և այդ կերպ փորձառություն են ձեռք բերում, թե համայնքներում ծրագիրն իրականացնելու համար ինչ է անհրաժեշտ»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ քաղաքականության փոփոխություն կա որոշ հարցերում, օրինակ, եթե նախկինում ուշադրությունը սևեռում էին պետական կազմակերպության, մշակութային հաստատության վրա, այժմ դաշտը բացում են, հնարավորություն տալիս համայնքներում մշակութային գործունեություն իրականացնողներին` նախագծեր ներկայացնել և հանրահռչակել մեր մշակութային ժառանգությունը, խրախուսում են մարզից մարզ իրագործվող ծրագրերը: Մակունցն ասաց, որ մտադիր են իրականացնել մի նախագիծ` փառատոն, որտեղ յուրաքանչյուր մարզ կներկայանա իր առանձնահատկությամբ, կոլորիտով:

Մակունցը խոսեց նաև օրենսդրական անկատարության մասին, խոստովանեց` մինչ նախարարություն մուտք գործելն անգամ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի լուրջ շեշտադրումներ անելու խնդիր կա: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ թատրոնի ոլորտում չկա որևէ օրենսդրական կարգավորում, գործընկերային, իրավական հարցերը կարգավորելու, գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար ևս անելիքներ կան: Մակունցի խոսքերով` խնդիր է նաև այն, որ թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը չունեն հավասար կարգավիճակ, տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավար, մինչդեռ վերջինս մշակույթի զարգացման և տվյալ հաստատության քաղաքականությունն առաջ տանելու առումով մեծ ներդրում ունի:

Սա, ըստ Մակունցի, պետք է փոփոխվի, երկուսն էլ պետք է նշանակվեն նախարարության կողմից, որ լինեն հավասար դիրքերում ու իրար հավասարակշռեն, ինչպես նաև, ամենադրական իմաստով, «կոնֆլիկտային» հարաբերությունների մեջ լինեն, որ կարողանան այդ զարգացումն ապահովել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP