Բարձրություն, արագություն ու ադրենալինի մեծ չափաբաժին. էքստրիմի սիրահարների ամենասիրելի ատրակցիոնների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Բարձրություն, արագություն ու ադրենալինի մեծ չափաբաժին. էքստրիմի սիրահարների ամենասիրելի ատրակցիոնների շարքը

01:03 06.11.2018

Ատրակցիոնների տեսքն ու էքստրեմալությունը շատերին նույնիսկ մտածելիս սարսափեցնում է, որոշ մարդիկ էլ հակառակը՝ էլ ավելի անհամբեր են դառնում ու ցանկանում որքան հնարավոր է շուտ  վայելել ադրենալինի այդ հսկա չափաբաժինը: РИА Новости-ն առանձնացրել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված ամենաէքստրեմալ ատրակցիոններից մի քանիսն ու հնարավորություն ստեղծել հասկանալու, թե որքանով ենք մենք պատրաստ նման արկածախնդրության:

  1. ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող զվարճանքների մի քանի այգիներում տեղադրված ճոճարանները կգոհացնեն սուր զգացողությունների սիրահարներին: Այս մեկը տեղադրված է 400 մետր բարձրություն ունեցող ժայռի վրա: Իսկ ժայռի ներքևում հոսում է Կոլորադո գետը: Աշխարհի ամենաբարձր ճոճարանից միաժամանակ կարող է 4 մարդ օգտվել: Դրա արագությունը գերազանցում է 80 կմ/ժ-ը:

Այս ատրակցիոնի հետ կապված զվարճալի պատմություն կա․ ասում են, որ ատրակցիոնի սեփականատեր Սթիվ Բեքլին դրանից օգտվելիս սարսափել է:

  1. Այս մեկն արդեն էքստրիմի սիրահարների համար ամենասիրելի ակտրակցիոնն է, իսկ բարձրություն ու արագություն չսիրողների համար՝ սարսափազդու: Ահռելի նետապարան, մեծ բարձրություն և 100 կմ/ժ արագություն: Առաջին ցատկը ձգվում է մինչև 80 մետր հեռավորությամբ, որին հաջորդում են խելահեղ պտույտները:

«Երբ մենք ցատկեցինք, դա ինչ-որ աննկարագրելի բան էր, բղավում էինք՝ ինչքան ուժ կար: Շատ կարճ ժամանակում՝ երևի ընդամենը 2 րոպեում, մոտ 5 կգ քաշ կորցրի»,- իրենց տպավորություններով կիսվում են էքստրիմի համարձակ սիրահարները:

  1. Ադրենալինի պակասը լրացնելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկը Դուբայում է գտնվում: Զիփլայն՝ հենց քաղաքի վրայով. եթե բարձրությունից ու արագությունից ո՛չ միայն չեք վախենում, այլև դա ձեր տարերքն է, ապա սա հենց ձեզ համար է: Այցելուները կապվում են հատուկ ճոպաններով ու երթևեկում քաղաքի երկնաքերերի վրայով: Նշենք, որ այս մեկն էլ չի զիջում մյուս ատրակցիոններին՝ յուրօրինակությամբ և էքստրիմի ու ադրենալինի չափաբաժնով: Երթևեկությունն իրականացվում է 170 մետր բարձրությունից՝ 80 կմ/ժ արագությամբ:                                                                                                                                                                                                                                                                            
  2. Եվ իհարկե, «խելագարություն» անվանումը ստացած ատրակցիոնը: Ինչպե՞ս կարելի է գոնե մեկ անգամ չվայելել ադրենալինի այն մեծ չափաբաժինը, որ հնարավոր է ստանալ այս ատրակցիոնը նստելիս: Պտույտներ 300 մետր բարձրության վրա՝ շենքից մոտ 20 մետր հեռավորությամբ:                                                                                                                                                                                                                      
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP