Մենք, մեծ հաշվով, չունենք ընտրություն և ընտրել ենք Իրանը. իրանագետը՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Մենք, մեծ հաշվով, չունենք ընտրություն և ընտրել ենք Իրանը. իրանագետը՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների մասին

19:40 05.11.2018

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով  այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին:

«Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, այսպես թե այնպես, համագործակցել են նրա տնտեսության ճյուղերից որևէ մեկի հետ»,- նշել է Իսկանդարյանը:

Իրանագետը նշել է, որ այդ հարթությունում Հայաստանի վրա ճնշումները նոր չեն:

«Դեռևս 90-ական թվականներից Հայաստանի Հանրապետությանն անդադար տարբեր քաղաքական գործիչների մակարդակով նշվել է, որ Հայաստանը պետք է վերանայի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, սակայն Հայաստանի նախկին իշխանությունները հասկացրել են, որ խոսքը կենսական շահերին է վերաբերում: Կարծում եմ՝ այդ մասին գործող իշխանությունները ևս պետք է հասկացնեն Միացյալ Նահանգներին: Այսինքն՝ մենք, մեծ հաշվով, չունենք ընտրություն, և ընտրել ենք Իրանը: Սա կենսական շահ է ՀՀ-ի համար, և փակելով Իրանի հետ սահմանը, մենք փաստացի մնում ենք Վրաստանից կախվածության մեջ»:

SHANTNEWS.am ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որն ուժի մեջ է մտնում այսօր՝ նոյեմբերի 5-ին, վերականգնում է նավթի արտահանման, էներգետիկ ոլորտի, նավագնացության և նավաշինության, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հանդեպ սահմանափակումները:

Այս սահմանափակումները կառնչվեն նաև այն երկրներին, որոնք իրանական նավթ են արտահանում և որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների ցանկում հայտնված իրանական ընկերությունների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP